Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

Վրիպումները չկրկնելու ժամանակը. Արարատ-Արմենիա – Ցելյե հանդիպմանն ընդառաջ

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր Երևանում կընդունի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»: Հայկական թիմը երկրորդ անգամ մոտ է պատմական նվաճմանը հասնելուն: Նախորդ տարի «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ հասավ մինչև ԵԼ փլեյ-օֆֆ, որտեղ միայն 11 մետրանոց հարվածաշարերով պարտվեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:


Եվրագավաթներ 2020/21. «Արարատ-Արմենիայի» անցած ճանապարհը

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում, որտեղ զիջեց Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ, իսկ լրացուցիչ ժամանակում Կիպրոսի թիմի խփած միակ գոլը Հայաստանի չեմպիոնին դուրս թողեց ՉԼ մրցաշարից: Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Կամպանյայի թիմը հաղթահարեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլա-Էշի» արգելքը: Այս առումով կարելի է ասել, որ «Արարատ-Արմենիան» հայ-լյուքսեմբուրգական դիմակայությունում փոքրիկ ռեվանշի հասավ՝ նախորդ տարի «Դյուդելանժից» կրած պարտության դիմաց:

 

Հայաստանի չեմպիոնի մրցակիցը. «Ցելյե»՝ Սլովենիա:

«Ցելյեն» հիմնադրվել է 1919 թվականին: 1991 թվականից մեկնարկած Սլովենիայի առաջնությունում մասնակցել է Առաջին լիգայի (Բարձրագույն դիվիզիոն) բոլոր մրցաշրջաններին: Երկրի առաջնությունում այս տարի «Ցելյեն» ցույց է տվել լավագույն արդյունքը, պատմության մեջ առաջին անգամ նվաճելով չեմպիոնի կոչումը: Մինչև այս «Ցելյեի» լավագույն արդյունքը եղել է 2-րդ հորիզոնականը (2002/03 և 2014/15):

Սլովենիան ներկայացնող թիմի համար սա 10-րդ մասնակցությունն է եվրագավաթներին: Բալկանյան երկրի թիմի լավագույն արդյունքը եղել է ՈւԵՖԱ-ի գավաթի որակավորման մեկ փուլ հաղթահարելը, իսկ 2001 թվականին հաղթահարել է Ինտերտոտոյի գավաթի խաղարկության 2 փուլ: Ընդանուր առմամբ, «Ցելյեն» 3 անգամ խաղացել է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում, 5 անգամ ԵԼ-ում, իսկ այս տարի առաջին անգամ մասնակցում էր Չեմպիոնների լիգային, որտեղ որակավորման առաջին փուլում 3:0 հաշվով հաղթել է իռլանդական «Դունդալկին», իսկ 2-րդ փուլում 1:2 հաշվով պարտվել է Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեին» և հնարավորություն ստացել պայքարը շարունակել ԵԼ որակավորման 3-րդ փուլում:

 

Վրիպումները կարող են լինել ճակատագրական

«Արարատ-Արմենիայի» հաղթանակը որակավորման 2-րդ փուլում «Ֆոլա-Էշի» նկատմամբ, իհարկե, անակնկալ չէր: Լինելով դիմակայությունում ֆավորիտ՝ Հայաստանի չեմպիոնը քիչ էր մնում պարտվեր մրցակցին երկու գնդակի տարբերությամբ, սակայն 90-րդ րոպեին ամեն ինչ գլխիվայր շրջվեց և մրցակցի դարպասին նշանակված 2՝ 11 մետրանոցները դիպուկ իրացնելուց հետո լրացուցիչ ժամանակում «Արարատ-Արմենիան» կարողացավ հաղթել մրցակցին և դուրս գալ 3-րդ փուլ: Հանուն արդարության նշենք, որ Հայաստանի չեմպիոնն ուներ բացահայտ առավելություն, և եթե իրացվեր գոլային պահերի գոնե կեսը, ապա Լյուքսեմբուրգի չեմպիոնը խոշոր հաշվով պարտված կհեռանար Երևանից:

Կամպանյայի թիմը չիրացրեց բազմաթիվ գոլային պահեր, մի քանի դրվագում նպաստավոր դիրքից վրիպեց Օտուբանջոն: Իհարկե մրցակցի արգելքը չհաղթահարելու դեպքում հայկական թիմի պարտությունը կարելի էր որակել «ամոթալի», սակայն ֆուտբոլ խաղում են մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը և Հայաստանի չեմպիոնը խաղավերջում կարողացավ բեկել ամբողջ դիմակության ելքը և հաղթել:

 

Ինչպես ընդունված է ասել, հաղթողներին չեն դատում, սակայն պետք է հետևություններ անել կատարած սխալներից ու բացթողումներից, քանի որ վաղը սպասվում է անհամեմատ ավելի հզոր, բայց ոչ անանցանելի մրցակից:

Եթե նախորդ խաղում «Արարատ-Արմենիային» հաջողվեց հետ բերել կորցրածը, ապա Սլովենիայի չեմպիոնի հետ դիմակայությունում չի կարելի թույլ տալ նախորդ խաղի սխալներն ու վրիպումները, հակառակ դեպքում՝ մրցակիցը կարող է մեզ չներել: Փաստ է, որ «Ցելյեն» կարգով բարձր է «Արարատ-Արմենիայի» նախորդ մրցակցից: Նշենք, որ Սլովենիայի չեմպիոնի ֆուբոլիստների ընդհանուր տրանսֆերային գումարը կազմում է շուրջ 8 մլն եվրո, ըստ Transfermarkt-ի: Համեմատության համար նշենք, որ «Ֆոլա-Էշի» դեպքում այս թիվը չէր գերազանցում 2 մլն եվրոն: Ըստ Transfermarkt-ի, Հայաստանի չեմպիոնի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը կազմում է 6 մլն եվրո:

Ահեղ մրցակից՝ որակավորման փլեյ-օֆֆում

«Արարատ-Արմենիա»-«Ցելյե» դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: Ի դեպ, սերբական հեղինակավոր թիմին ՉԼ մրցաշարից դուրս է թողել որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»: Մինչ դա, Կիպրոսի թիմը հաղթել էր լեհական «Լեգիային» (2:0 հիմնական ժամանակում): Դեռ վաղ է խոսել Սերբիայի չեմպիոնից, քանի որ այս պահին պետք է մտածել «Ցելյեի» արգելքը հաղթահարելու մասին, իսկ Սլովենիայի չեմպիոնն, ինչքան էլ որ տպավորում է ընթացիկ մրցաշրջանում, ամենևին էլ անանցանելի մրցակից չէ «Արարատ-Արմենիայի» համար: Նախորդ խաղում թույլ տված վրիպումները չկրկնելու և ավելի զգոն լինելու դեպքում մեր թիմը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել մրցակցի համար և կրկնել նախորդ տարվա հաջողությունը՝ դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

armsport.am