Բացահայտվել է չինական հին դամբարանի խորհրդավոր հեղուկի գաղտնիքը
Չինացի գիտնականները բացահայտել են խորհրդավոր հեղուկի գաղտնիքը, որը 2 հազար տարեկան դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել էր բրոնզե կուժի մեջ, հայտնում է «Սինհուան»։
Հետազոտություններին արդյունքները ցույց են տվել, որ անոթի մեջ եղել է սպիրտ պարունակող դեղորայքային ըմպելիք։ Մասնագետների տեղեկություններով՝ այս խառնուրդն օգտագործվել է արյունահոսությունը դադարեցնելու եւ բորբոքումը նվազեցնելու համար։
Գիտնականները ներկայումս շարունակում են գտածոն հետազոտել, որ ավելի շատ տեղեկություններ ստանան հումքի մասին, որից ըմպելիքն արտադրվել է, եւ դրա պատրաստման գործընթացի մասին։
Դամբարանը հայտնաբերել են այս տարվա մայիսին Հենան նահանգի Սանմենսյա քաղաքում հետնախորշերի վերակառուցման ժամանակ։ Հաշվի առնելով նախնական անալիզի արդյունքները՝ փորձագետները կարծում են, որ այն կառուցվել է Ցին դինաստիայի տիրակալության վերջին (մ․թ․ա․ 221-207 թվականներ) եւ Արեւմտյան Հան դինաստիայի տիրակալության սկզբին (մ․թ․ մինչեւ 8 թվական)։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը