«Եթե փաստաթուղթն այդքան վատն էր, ինչո՞ւ ստորագրեցիք». Մեյը հրաժարվել է աջակցել Ջոնսոնի` «Բրեքզիթ»-ը մասամբ չեղարկող նոր օրենքին (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը «Բրեքզիթ»-ի վերաբերյալ խիստ քննադատել է իր իրավահաջորդ Բորիս Ջոնսոնին` հրաժարվելով աջակցել նոր օրենդրությանը, որը կխախտի միջազգային իրավունքը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Մեյը, որն այժմ պատգամավոր է, խստորեն քննադատել է իր իրավահաջորդին` նախորդ տարի Բրյուսելի հետ համաձայնեցված «Բրեքզիթ»-ի պայմանագրի մի մասը չեղյալ հայտարարելու նախաձեռնության համար:
Նա հայտարարել է, որ չի աջակցելու Միացյալ Թագավորության ներքին շուկայի մասին օրենքին` նշելով, որ «դա շատ մեծ հարված կհասցնի երկրի հեղինակությանը»:
«Եթե ԵՄ-ից դուրս գալու մասին համաձայնագրի հավանական հետևանքներն այդքան սարսափելի էին, ինչո՞ւ է կառավարությունը ստորագրել այն»,-հայտարարել է Մեյը խորհրդարանում իր ելույթի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիան 2020 թվականի լույս փետրվարի 1-ը պաշտոնապես դուրս է եկել Եվրամիության կազմից: Մինչև 2020 թվականի ավարտը կգործի անցումային ժամանակաշրջանը, այդ իսկ պատճառով միանգամից լուրջ փոփոխություններ չեն լինի: Կշարունակի գործել Եվրամիության օրենքների մեծ մասը, այդ թվում` մարդկանց ազատ տեղաշարժի մասին: Անցումային շրջանի ավարտին կողմերը պետք է ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը