Հոլանդական ընկերությունը դագաղներ է պատրաստում սնկերից
Հոլանդական բիոտեխնիկական Loop ընկերությունը կենսաքայքայվող դագաղ է ներկայացրել, որը պատրաստվել է սնկերից, մանրէներից եւ բույսերի արմատներից: «Կենդանի բոժոժ» կոչվող դագաղը նախատեսված է մարմնի քայքայումն արագացնելու, ինչպես նաեւ թաղման վայրի շուրջ հողը հարստացնելու համար, փոխանցում է Popmech-ը:
«Սովորաբար մենք` մարդիկ, ինչ-որ բան ենք վերցնում բնությունից, սպանում եւ դրանից իրեր ենք պատրաստում,- ասում է Loop-ի հիմնադիր Բոբ Հենդրիքսը:- Ուստի ես մտածեցի` իսկ ի՞նչ, եթե մենք` մարդիկ, սկսենք կենդանի նյութեր օգտագործել: Մենք ոչ միայն պակաս մակաբույծ կլինենք, այլ նաեւ կարող ենք սկսել ուսումնասիրել նյութերի այլ հատկությունները, ինչպիսիք են կենդանի լուսավորությունը, ինքնավերականգնվող պատերը եւ նման այլ բաներ»:
«Կենդանի բոժոժի» գաղափարը ծագել է սնկային միցելիումի` սնկի թելանման վեգետատիվ մասի շնորհիվ: «Միցելիումը բնական ռեսուրսների ամենամեծ վերամշակողն է,- ասել է Հենդրիքսը:- Այն մեռած օրգանական նյութեր է գտնում եւ վերածում առանցքային սննդանյութերի»:
«Կենդանի բոժոժը», որը մշակվել է Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի եւ Naturalis կենսաբազմազանության կենտրոնի հետ համատեղ, պատրաստվում է բույսերի արմատներով եւ տարբեր միկրոօրգանիզմներով լցոնված մամուռներից: Այն արդեն կարելի է գնել Նիդեռլանդներում եւ օգտագործվել է Հաագայում թաղման համար:
Դագաղի փորձարկումները ցույց են տվել, որ այն քայքայվում է հողում 30-45 օրվա ընթացքում, իսկ մարմինները պարարտանյութ են դառնում երեք տարի անց: Սնկերը նաեւ հեռացնում են աղտոտիչ նյութերը հողից:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը