«Հայկական կինոփառատոն». Լեդի Գագան ներկայացրել է նոր տեսահոլովակը Փարաջանովի ֆիլմի մոտիվներով
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան անակնկալ է պատրաստել հայ երկրպագուների համար. «911» երգի հիման վրա նկարահանված երաժշտական հոլովակում աստղը ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի այլընտրանքային տարբերակը։ Հոլովակում Սոֆիկո Չիաուրելիի նման Գագան մասնակցում է տարբեր ծեսերի, տարբեր կերպարներ ու կոստյումներ փոխում, նմանությունը Փարաջանովի ֆիլմին զգացվում է առաջին իսկ րոպեներից։ Նրանց համար, ովքեր տեղյակ չեն, հուշումներ են հայտնվում՝ «Հայկական կինոփառատոն» ցուցանակ եւ «Նռան գույնը» ժապավենի պաստառը։
Լեդի Գագայի խոսքով՝ նոր տեսահոլովակն անձնական պատմություն է մենթալ առողջության եւ այն մասին, թե ինչպես իրականությունն ու երազանքները կարող են փոխգործացկել՝ մեր մեջ ու մեր շուրջ հերոսներ ձեւավորելու համար։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ռեժիսոր ու ֆիլմմեյքեր Թարսեմին, որ նա ինձ հետ կիսվել է իր 25 տարվա վաղեմության գաղափարով, քանի որ իմ կյանքի պատմությունը նրան շատ մոտ էր։ Ես շնորհակալ եմ Haus of Gaga թիմին, որ նրանք համարձակ են եղել, երբ իմ խիզախությունը չէր բավականացնում եւ նկարահանող խմբին այս համավարակի ընթացքում ապահով միջավայրի համար եւ նրա համար, որ ոչ ոք չի հիվանդացել։ Ես արդեն շատ երկար տարիներ իմ ստեղծագործության մեջ ինձ այդքան կենդանի չեմ զգացել, ինչպես եղել է «911»-ի դեպքում։
Շնորհակալություն Bloodpop-ին, որ այդ հավատքի թռիքը կատարեց ինձ հետ՝ ստեղծելու համար կոմպոզիցիա, որը չի թաքցնում ոչինչ, բացի իրականությունից։ Վերջապես, շնորհակալություն ձեզ, փոքրիկ հրեշներ։ Ես արդեն սթափվել եմ, տեսնում եմ ձեզ, զգում ես ձեզ, ձեզ շնորհակալ եմ ինձ հավատալու համար, երբ ես վախենում էի։ Այն, ինչ ինչ-որ ժամանակ իմ առօրյա կյանքն էր, հիմա ֆիլմ է դարձել, սա ճշմարիտ պատմություն է, եւ այն հիմա անցյալում է ու ոչ թե ներկայում։ Սա ցավի պոեզիա է»,- աշխատանքի մասին պատմել է երգչուհին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը