Դանի Սեբալյոսը տեղափոխվում է «Ռեալ»
Իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է ակումբի կայքը:
20-ամյա իսպանացին առաջիկայում բուժզննում կանցնի Արքայական ակումբում եւ կկնքի 6 տարվա պայմանագիր: Նրա շնորհանդեսը կկայանա հուլիսի 20-ին, իսկ հաջորդ օրը Սեբալյոսը կմեկնի ԱՄՆ եւ կմիանա «Ռեալին»:
Հիշեցնենք, որ վերջերս Դանի Սեբալյոսը ֆուտբոլի Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել էր Եվրոպայի երիտասարդական առաջնությանը եւ ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: Եզրափակիչում իսպանացիները նվազագույն հաշվով պարտվել էին Գերմանիայի թիմին:
Իսպանիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը «Բետիսի» կազմում մասնակցել է 30 խաղի եւ դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ծառայություններով հետաքրքրված էր նաեւ «Բարսելոնան»:


















































Անչելոտի․ Աննախադեպ բան տեղի ունեցավ
Մրցավարը «Ռեալից» գողացավ հաղթանակը
«Ռեալը» հաղթահարում է վնասվածքների դժվար փուլը
Ռոնալդուի ընկերուհին նոր լուսանկար է հրապարակել
Ջորջինա Ռոդրիգեսը նոր լուսանկար է հրապարակել Ռոնալդուի ու երեխաների հետ լողավազանից