Մարգարիտա Սիմոնյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեղեկացրել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեդիա մասնագետների մի ամբողջ խմբով սկսել ենք փորձարկել մեզ վրա: Երկրորդ օրն է, ամեն ինչ լավ է»,-գրել է Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում:
Մոսկվայի բնակիչներին սկսել են պատվաստել կորոնավիրուսի դեմ` դեղամիջոցի հետհաշվառման ստուգումների շրջանակում: Պատվաստանյութը ներարկվում է երկու փուլով: Առաջին փուլում կամավորներին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ 21 օր հետո` երկրորդը: Բաղադրիչները տարբերվում են իրենց բաղադրության մեջ ներառված ակտիվ նյութերով, դա արվում է իմունային պաշտպանությունն ուժեղացնելու համար:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է