Իզմայլով. Շոկի ենթարկվեցի այն ամենից, ինչ տեսա Մոսկվայի Արարատում
Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարատ Իզմայլովը, որը 2017/18 մրցաշրջանը կսկսի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում Մոսկվայի «Արարատի» հետ, պատմել է, թե ինչպես է անցնում հարմարվելու գործընթացը նոր թիմում:
Իզմայլովը նաև խոսել է այն մասին, թե ինչպես ինքը տեղափոխվեց «Արարատ».
«Ամեն ինչ շատ պարզ է: Ես նախկինում ևս լավ գիտեի Վալերի Հովհաննիսյանին` ակումբի նախագահին: Նա զանգահարեց ինձ, խոսեցինք: Շատ արագ ընդհանուր լեզու գտանք, և ես համաձայնեցի օգնել երիտասարդ թիմին` իր առջև դրված խնդիրները կատարելու հարցում: Իսկ դրանք «Արարատում» բավականին բարձր էր:
Իմ կողմից գրեթե ոչ մի կասկած չի եղել: Երեք օր պահանջվեց թղթաբանական հարցերը կարգավորելու համար: Իսկ մենք իրար հասկացանք հենց առաջին իսկ զրույցից: Նախկինում ես դժվար էի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում երկրորդ լիգան` որտեղ են խաղում, ինչպես: Հետաքրքրվեցի այդ մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ թիմ է հավաքվել, ինչ խնդիրներ ունի»,- ասել է Իզմայլովը «Чемпионат. com»-ին տված հարցազրույցում:
Իզմալովը նաև նշել է, որ հաճելիորեն զարմացած է եղել այն ամենից, ինչ տեսել է «Արարատում».
«Հաճելիորեն շոկի ենթարկվեցի այն ամենից, ինչ տեսա: Բոլորը շատ բարեսիրտ, ուրախ և հիանալի տղաներ են: Առաջին իսկ օրվանից ինձ իմ կոլեկտիվում եմ զգացել: Կարծես` վաղուց ես այս թիմում խաղալիս լինեմ: Ինձ ամեն ինչ շատ է դուրս գալիս»,- եզրափակել է իր խոսքը Իզմայլովը:
Հիշեցնենք` 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Արարատի» հետ նախատեսված է 1 տարով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները