Դատավորը որոշեց սանկցիա կիրառել Լուսինե Սահակյանի նկատմամբ, նիստն ընդմիջվեց
Այսօր «Սասնա ծռեր»-ի անդամներից 18-ի գործով դատական նիստը մեկնարկից րոպեներ անց անորոշ ժամանակով ընդմիջվեց։ Գործը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու համար։
Դատավորը հայտարարեց, որ առանց իր թույլտվության Սահակյանը տեղից ելույթ է ունեցել։
Այս դատավարությունով անցնում են «Սասնա ծռեր»-ից 18-ը՝ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Գևորգ Իրիցյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը (Դեդ), Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։


















































«Սասնա ծռեր»-ի գործով նիստին փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նախագահող դատավորին
«Վրեժխնդրություն լինելու է». Արայիկ Խանդոյանի խոշտանգման մասին հայտարարություն
«Սասնա ծռեր»-ի անդամներին ծեծի ենթարկելու ահազանգերով ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են ՔԿՀ
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)