Պուտինի հետ «ուղիղ գիծ» չի լինի
«Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ավանդական ձեւաչափով այս տարի չի լինի, դրա որոշ տարրեր կավելացվեն դեկտեմբերին կայանալիք մեծ ասուլիսի ժամանակ: Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա շեշտել է, որ այս տարի ստեղծված պայմաններում նախագահը մշտական «ուղիղ գծի» մեջ է: Այս իրավիճակում, ըստ Պեսկովի, նման միջոցառում կազմակերպելն ավելորդություն կլիներ:
Վերջին անգամ «ուղիղ գծով» ՌԴ նախագահը ռուսաստանցիների հետ շփվել է անցած տարվա հունիսին: Սկսած 2001 թվականից ՌԴ նախագահը «ուղիղ գծով» ամեն տարի շփվում է բնակչության հետ: Բացառություն են կազմել 2004 եւ 2012 թվականները:
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը