Բոլիվիայի դատարանն արգելել է Էվո Մորալեսին առաջադրվել Սենատորների պալատի ընտրություններին
Բոլիվիայի Լա Պասի դեպարտամենտի դատարանն արգելել է նախկին նախագահ Էվո Մորալեսին «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունից մասնակցել Սենատորների պալատի ընտրություններին, հայտնում է DW- ն:
Երկուշաբթի` սեպտեմբերի 7-ին, դատարանը անփոփոխ թողեց Բարձրագույն ընտրական դատարանի որոշումը, որը Բոլիվիայում կատարում է ընտրական հանձնաժողովի գործառույթները, հայտնել է արդարադատության եւ ինստիտուցիոնալ թափանցիկության նախարար Ալվարո Կոիմբրան: Արգելքի պատճառը Մորալեսի բնակությունն է Բոլիվիայից դուրս:
Մորալեսը, ով նախագահի պաշտոնից հեռանալուց հետո քաղաքական ապաստան էր ստացել Արգենտինայում, հայտարարել էր դատարանի վրա ճնշում գործադրելու մասին:
«Դատավորն անօրինական եւ հակասահմանադրական որոշում է կայացրել` սպառնալիքների եւ ճնշումների ներքո»,- գրել էր նա Twitter-ում` խոստանալով հավատարիմ մնալ այս որոշմանը եւ Բոլիվիան ճգնաժամից դուրս գալն անվանելով գերակա խնդիր:
Գերագույն ընտրական դատարանը փետրվարի 20-ին որոշում էր կայացրել, որ Մորալեսը չի կարող առաջադրվել Սենատորների պալատի ընտրություններին, քանի որ նա չունի երկրում մշտական բնակություն, ուստի չի համապատասխանում թեկնածուի պահանջները: Բոլիվիայի նախկին ղեկավարը մտադիր էր սենատորական մանդատ ստանալ Կոչաբամբա դեպարտամենտից:
2019-ի հոկտեմբերին Բոլիվիայում նախագահական ընտրություններ էին անցկացվել: Գերագույն ընտրական դատարանն արդեն առաջին փուլում հայտարարել էր պետության գործող ղեկավար Էվո Մորալեսի հաղթանակի մասին: Սակայն քվեարկության նախնական արդյունքները ցույց էին տվել երկրորդ փուլի հավանականությունը: Իշխանությունների դիրքորոշումը Բոլիվիայում զանգվածային բողոքների տեղիք տվեց, որոնց ֆոնին Մորալեսը նոյեմբերի 10-ին հայտարարեց իր հրաժարականի մասին: Մորալեսի հրաժարականից հետո իրենց պաշտոնները լքեցին փոխնախագահը եւ խորհրդարանի երկու պալատի խոսնակները:
Սենատորների պալատի նախագահի երկրորդ տեղակալ Ժանին Անյեսը, ով իրեն անցումային շրջանում հռչակել էր երկրի նախագահ, խոստացել էր հնարավորինս շուտ նոր ընտրություններ անցկացնել: Բոլիվիայի անցումային կառավարությունը Մորալեսին մեղադրել էր ահաբեկչության եւ անկարգություններ հրահրելու մեջ:
Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Բոլիվիայում կանցկացվեն հոկտեմբերի 18-ին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը