FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանն անակնկալ պարտություն կրեց
Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով անակնկալ պարտություն կրեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայից: Հայկական շախմատի առաջատարն իր պարտությունն ընդունեց 38-րդ քայլում:
6-րդ տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր եւ բաժանում է 8-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը եւ Պենտալա Հարիկրիշնան, որոնք հավաքել են 4-ական միավոր:
Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի եւ Պյոտր Սվիդլերի հետ, ինչպես նաեւ հաղթել ռուս Դմիտրի Յակովենկոյին:
9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում