Ինձ լիարժեք լավ եմ զգում, խորհուրդ եմ տալիս բոլորին. Շոյգուն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և հայտարարել, որ իրեն լավ է զգում դրանից հետո, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Ինձ լիարժեք լավ եմ զգում: Ո՛չ ջերմությունս է բարձրացել, ո՛չ էլ ինչ-որ այլ ախտանշան եմ զգացել: Բոլորին խորհուրդ եմ տալիս անցնել այս պատվաստումը»,- Россия 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախարարը:
ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ երբ զինված ուժերը ստանան պատվաստանյութը, առաջնահերթ այն առաջարկվելու է զինծառայողների հետ ամենաշատը շփում ունեցող օղակներին՝ ռազմական բժիշկներին և հրամանատարական ողջ կազմին:
Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով պատվաստվելու մասին հայտարարել էին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ու արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, ինչպես նաև՝ փոխվարչապետ Մարատ Հուսնուլլինը:
Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Sputnik V» անվամբ պատվաստանյութը պաշտոնապես գրանցվել է առողջապահության նախարարության կողմից: Օրեր անց Պուտինը հայտարարել էր նաև, որ իր դուստրերից մեկը պատվաստվել է, միայն մի քանի օր է ջերմել, բայց իրեն լավ է զգում, և պատվաստումից օրեր անց նրա արյան մեջ հակամարմիններ են ձևավորվել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը