Փեսան ամենակարեւոր պահին ծաղրել է հարսին եւ ծիծաղեցրել հյուրերին
Reddit կայքում հրապարակվել է հարսանիքի արարողության ժամանակ փեսայի կողմից հարսնացուին ոչ միանշանակ ծաղրելու տեսանյութը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քահանայի այն հարցից հետո, թե արդյո՞ք տղամարդը պատրաստ է կնության վերցնել աղջկան, նա մի փոքր դադարից հետո բարձրացել է բեմում գտնվող իր ընկերների մոտ եւ ցուցադրաբար քննարկել նրանց հետ պատասխանի հնարավոր տարբերակները:
Նման արարքը ծիծաղ է առաջացրել հյուրերի շրջանում, սակայն Reddit-ի օգտատերերի կարծիքներն այս հարցում բաժանվել են:
Օգտատերերի մի մասը այդ կատակը տեղին է համարել, իսկ ոմանք էլ դա առնվազն ոչ միանշանակ են անվանել, քանի որ փեսայի նման պահվածքը կարող է վիրավորել հարսնացուի զգացմունքները: Ընդ որում՝ մեկնաբանողների մեծ մասը համաձայնել է, որ կատակը շատ է կախված իրավիճակից եւ ապագա ամուսինների հարաբերություններից, բայց քանի որ եւ՛ աղջիկը, եւ՛ հարսանիքի հյուրերը գնահատել են այն, դրանում ոչ մի դատապարտելի բան չկա:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը