Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ) Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել է Զելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումը Պատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետ Քանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնա Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան Թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)
Կարծիք

Տոնը սեփականաշնորհելու արատավոր ավանդույթը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տոնը սեփականաշնորհելու արատավոր ավանդույթը

Քսանինը տարի առաջ այս օրը՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը, ինչը համապատասխանում էր թե՛ ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, թե՛ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Հետո, իհարկե, ողջ հայությունը ստիպված եղավ զենքով պաշտպանել Արցախի հայության անկախ և խաղաղ ապրելու իրավունքը: Արցախյան գոյամարտը պսակվեց հաջողությամբ, որովհետև ողջ հայությունը համախմբվեց ու ոչինչ չխնայվեց Արցախը պահելու համար:

Արցախյան պատերազմի հաղթանակը բերեց հոգեվիճակի փոփոխության. մենք սգացողից դարձանք հաղթող: Եվ այսօր էլ, այդ հաղթական ոգին ապրում է ամեն հայի և առավել ևս՝ ամեն արցախցու մեջ:

Սակայն հաղթական իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետությունում դեպքերն այնպես զարգացան, որ հեղափոխությամբ իշխանության եկան մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ է պետությունը, չգիտեն՝ ինչ է պետականությունը, չեն հասկանում, որ գոյություն ունեն ազգային ու վերկուսակցական հարցեր, արժեքներ ու գաղափարներ, որոնց շուրջ համախմբվել ենք ու պիտի շարունակենք համախմբվել բոլորս: Ու հենց այդ համախմբվելու կարողությունն է եղել մեր բոլոր հաղթանակների գրավականը: Այս մարդիկ, արդեն երկու տարի հանրությանը մասնատելով, թուլացնում են մեր հետագա հաղթանակների հիմքերը: Սեփականաշնորհելով մեր բոլոր հաղթանակներն ու տոները՝ իրենց նույնականացնում են պետության և ժողովրդի հետ:
Սա պիտի լինի ամենաբարձր ահազանգը հանրության համար՝ գիտակցելու, որ մենք գործ ունենք մենիշխանության ձգտող՝ նախկիններից ավելի բիրտ ուժի հետ:

Այո՛, ես պնդում եմ, որ նույնիսկ մենիշխանական նախկինները, այս աստիճան լկտի, սանձարձակ, ամբարտավան չէին: Մեզ դիկտատուրայի նոր ու ավելի ուժգին փուլ է սպասվում, բայց ցավոք, հանրության մի մասը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել ու հավատալ, որ դեռ գալու են խոստացած պայծառ օրերը:
Ցավում եմ, որ այս կարևոր օրը ստիպված եմ անդրադառնալ այսքան դառը իրականությանը, բայց հենց այսպիսի օրերին ես հետահայաց նայում ու փորձում հասկանալ՝ ուր էինք, ինչ էինք երազում, բայց ուր հասանք և ուր են մեզ տանում:

Մեր երկիրն ու ժողովուրդը շատ ապիկար ղեկավարներ են տեսել, ու սա էլ կանցնի: Կարևորը, չնայած ամեն ինչին, մենք հիշենք, որ կան ազգային ու պետական արժեքներ, որ չեն ճանաչում կուսակցական պատկանելություն:
Ես խոստանում եմ, որ, չնայած մեզ բաժան-բաժան անելու դավադիր փորձերին, մեր քաղաքական թիմը ամեն ինչ անելու է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հանրային համերաշխության հաստատման ու պահպանման, բոլոր կարող ուժերին համախմբելու, փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման մթնոլորտում նորանոր համազգային հաղթանակներ կերտելու համար:

ԱՐՑԱԽ, ԻՄ ՍԵՐ, շնորհավոր անկախությանդ օրը: Քեզ հարատևում ու միայն հաղթանակներ: Մենք ամենքս՝ քո զինվորն ու քեզ զորավիգ»: