Ուկրաինայում ուղևորուհին բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռն ու օդանավի թևի վրա «զբոսնել» (տեսանյութ)
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարել է, որ երկուշաբթի Անթալիա-Կիև չվերթի ուղևորուհին Բորիսպոլի օդանավակայան հասնելուն պես բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռն ու օդանավի թևի վրա «զբոսնել», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ավիաընկերության մամուլի ծառայությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ կինն ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ չի գտնվել։ Ավիաընկերությունը նրան ուղևորների «սև ցուցակում» է ներառել։ Նշվում է, որ նա ընտանիքի՝ ամուսնու և երեխաների հետ չարտերային չվերթով հանգստից վերադառնալիս է եղել։
Օդաչուն, պահանջվող ցուցումների համապատասխան, անմիջապես ավիացիոն անվտանգության ստորաբաժանումների, սահմանապահ ծառայության, ոստիկանության և «Բորիսպոլ» օդանավակայանի բուժկետի ներկայացուցիչներին է կանչել։
Ոստիկանության ներկայացուցիչները և բժիշկները փորձել են ուղևորի գործողությունների պատճառը պարզել, սակայն ադեկվատ պատասխան չեն ստացել։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը