Գրեթե բոլոր սմարթֆոնները կկարողանան անլար միանալ ավտոմեքենային
Տասնմեկերորդ Android-ի թողարկումով էապես կընդլայնվի այն սմարթֆոնների ցանկը, որոնք կունենան Android Auto անլար կապի ծառայության աջակցությունը, որը ստեղծվել է գաջեթներն ավտոմեքենաների ներկառուցված համակարգերին միացնելու համար: Google-ի համաձայն` Android Auto-ի աջակցությունը կստանան գրեթե բոլոր սմարթֆոնները, որոնք աշխատելու են Android 11 օպերացիոն համակարգով, հաղորդում է Planet- Today-ը:
Android 11-ում Android Auto ծառայության աշխատանքի համար 5 ԳՀց Wi-Fi է պահանջվում: Ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը, ինչպես նշում են մասնագետները, բավարարում են այդ պահանջը, ուստի աջակցվող սարքերի ցանկը շատ լայն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ եվրոպական պետությունների օրենսդրության մեջ լրացուցիչ իրավական պահանջներ կան, որոնք կարգավորում են 5 ԳՀց Wi-Fi-ի օգտագործումն ավտոմեքենաներում:
Անլար ռեժիմն Android Auto ծառայությունում հայտնվել էր դեռ երկու տարի առաջ, սակայն մինչ այժմ այս գործառույթի աջակցությունը շատ սահմանափակ էր: Գործնականում գործառույթին աջակցում էին միայն Nexus եւ Pixel սմարթֆոնները, բացի այդ 2019 թվականին թարմացում հայտնվեց Samsung սարքերի համար, որում կար Android Auto անլար ռեժիմը:
Իհարկե գործառույթի աջակցությունը պետք է իրականացվի ավտոմոբիլային համակարգերի ծրագրային ապահովման մակարդակով: Այստեղ, ի դեպ, փոփոխություններն այնքան էլ արագ չեն, որքան սմարթֆոնների ծրագրային ապահովման մեջ է. մինչ այժմ միայն մի քանի ավտոարտադրող է հայտարարել անլար Android Auto-ին աջակցելու մասին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է