Մուսթաֆա Ադիբը նշանակվել է Լիբանանի նոր վարչապետի պաշտոնում
Մուսթաֆա Ադիբը դարձել է Լիբանանի նոր վարչապետ: Նա կոչ է արել «ռեկորդային ժամկետում» նոր կառավարություն ստեղծել` խոստանալով արագացնել Բեյրութի նավահանգստի ռմբակոծության հետաքննությունը եւ բարեփոխումներ իրականացնել` խոշոր կուսակցությունների աջակցությունը ստանալուց հետո, հայտնում է AP-ն:
Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբը շփվել է լրագրողների հետ նախագահի կողմից վարչապետ նշանակվելուց հետո` ստանալով խորհրդարանի 128 անդամից 90-ի ձայները:
Բեկումը տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկօրյա այցով Բեյրութ ժամանելուց ժամեր առաջ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, նա կպահանջի լիբանանյան իշխանություններից նոր քաղաքական պակտ ձեւակերպել` երկիրը բազմաթիվ ճգնաժամերից դուրս բերելու համար:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել էր առնվազն 190 մարդ, տուժել էր 6000 մարդ, զգալի վնաս էր հասցվել մայրաքաղաքի բնակելի եւ կոմերցիոն թաղամասերին:
Կառավարությունը հրաժարական տվեց պայթյունից մոտ մեկ շաբաթ անց, ինչին պատճառ էին դարձել վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում պահվող մոտ 3000 տոննա ամոնիումի նիտրատը:
Ավելի վաղ պալատում Ադիբը լրագրողներին ասել էր, որ փորձագետների կաբինետ կձեւավորի եւ կաշխատի խորհրդարանի հետ` «վտանգավոր ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական արտահոսքին վերջ տալու համար»:
«Մեր երկրի հնարավորությունները փոքր են, եւ այն առաքելությունը, որը ես ստանձնել եմ, հիմնված է բոլոր քաղաքական խմբերի կողմից դա հասկանալու վրա,- ասաց նա:- Բարեփոխումները պետք է իրականացվեն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցումից անմիջապես հետո»,- հավելել է նա` առանց մանրամասնելու:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը