«Բեռլին տեղափոխելուց առաջ Նավալնիի մարմնի ջերմաստիճանը եղել է 34,2 աստիճան». «ՌԻԱ Նովոստի»
Գերմանացի բժիշկները, որոնք Օմսկում Բեռլին տեղափոխելուց առաջ հետազոտել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, արձանագրել են նրա մարմնի ցածր ջերմաստիճանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Cinema for Peace գերմանական հիմնադրամի մամուլի հաղորդագրությունը, որը կազմակերպել էր Նավալնիի տեղափոխումը Ռուսաստանից Գերմանիա։
Ինչպես գրում է գործակալությունը, մամուլի հաղորդագրության մեջ հիմնադրամը նոր մանրամասներ է ներկայացրել Նավալնիին Բեռլին տեղափոխելու մասին:
«Բոլոր մակարդակներում դիվանագիտական ջանքերի մի ամբողջ օրվանից և չափազանց տագնապալի արդյունքներով և մարմնի 34,2 ջերմաստիճան արձանագրած սեփական բժշկական հաշվետվության պատրաստումից հետո, մենք վերջապես տեղական ժամանակով ժամը 22:00-ին որոշում ենք ստացել ուրբաթ գիշերը տեղափոխել հիվանդին», - մեջբերում է աղբյուրը հիմնադրամի հաղորդագրությունը:
Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը:
Ավելի վաղ բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հաստատել էին Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը։ Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերվել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի վրա։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել էր։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։
Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը