Կարծում եմ՝ երկար բացատրել պետք չի, թե ի՞նչ «նվեր» արեց մեզ Թուրքիայի պաշտպանության նախարարը
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շատ հետաքրքիր նորություններ են գալիս Թուրքիայից։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Հաքարը թուրքական «Անադոլու» պարբերականին տված իր հարցազրույցում բառացիորեն հայտարարեց, որ Թուրքիան հանդիսանում է արցախա֊ադրբեջանական հակամարտության կողմերից մեկը։
Իհարկե նախարար Հաքարը այս սենսացիոն հայտարարությունը արեց այն կոնտեքստի ներքո, թե Ադրբեջանը և Թուրքիան եղբայրական պետություններ են և Ադրբեջանի խնդիրները նաև Թուրքիայի խնդիրներ են, սակայն այս բացատրությունը չի նվազեցնում մեզ համար հայտարարության քաղաքական և դիվանագիտական նշանակությունը։
Ասածս ինչ է...
Կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է մեզ համար միջազգային քաղաքականության մեջ շատ հստակ մատնանշել թուրքերի դեստրուկտիվ դերը տարածաշրջանային անվտանգության առումով։
Կարծում եմ, երկար բացատրել պետք չի, թե ի՞նչ «նվեր» արեց մեզ Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Հիմա շատ կարևոր է, որ հայկական դիվանագիտությունը բոլոր հնարավորություններն օգտագործելով առավելագույն «օգուտ» քաղի ստեղծված իրավիճակից։
Կարծում եմ իրար ճիշտ հասկացանք )
Հ.Գ. Այնպես չի, որ թուրքերը մեզ նորություն հայտնեցին վերը նշված հայտարարությամբ, սակայն սա բացում է մեր առջև շատ լուրջ հնարավորություն, որ որոշ միջազգային հարթակներում թուրքերին ցույց տանք իրենց իրական տեղը...»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է