Նուբարաշենում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ
Երեւանի Նուբարաշեն համայնքում հուլիսի 10–ին մի խումբ տղաների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ NEWS.am–ին հայտնի է դարձել, որ Արտաշատ խճուղուց Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում երիտսարդները վիճել են միմյանց հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել մյուսին։
Տուժողը վնասվածքներ է ստացել կրծքավանդակի հատվածում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այս դեպքի վերաբերյալ ոստիկանությունից հայտնել են, որ նման դեպք տեղի է ունեցել, հարուցվել է քրեական գործ, դանակահարության մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է։ Նա 26 տարեկան է։ Քննություն է կատարվում։

















































