Արթուր Ղազինյանը պարետի որոշման դրույթը ոչ իրավաչափ/անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան
ԻՆչպես արդեն հայտարարել էի, այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացրեցի դիմում` ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի № 110-Ն որոշման 6-րդ կետի՝ (...) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է (...) դրույթը ոչ իրավաչափ/անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Ըստ կարգի, նման դիմումները վարչական դատարանի կողմից քննվում են գրավոր ընթացակարգով, սակայն հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը և շահառուների ահռելի մեծ թիվը, դատարանին միջնորդել եմ դիմումը քննել բանավոր ընթացակարգով:
Դիմումի բավարարման դեպքում, ինչի հավանականությունը շատ մեծ է, որպես հետևանք չեղարկվելու են ՀՀ պարետի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը և դրանց հիման վրա արձանագրված բոլոր տուգանքները:
Առաջին դատական նիստի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ:
Շնորհակալ եմ աջակցության համար, մենք հաղթելու ենք»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին