Շրջվել է Երեւան-Անապա միկրոավտոբուսը. կա 3 վիրավոր (Լուսանկար)
Ռուսաստանի Դաշնությունում այսօր՝ հուլիսի 11-ին, հայկական ավտոմեքենա է վթարվել, ինչի հետեւանքով 3 անձ ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
NEWS.am-ի թղթակցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը հայտնեց, որ Ստավրոպոլի երկրամասում ժամը 13:55-ին Երեւան-Անապա ուղեւորվող Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետեւանքով վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղեւորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը եւ 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, տեղափոխվել են հիվանդանոց:
Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի: Մյուսներն այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը:
Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:



















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ