Երկիր մոլորակը կարող է կենդանի օրգանիզմ լինել՝ ըստ Լավլոքի վարկածի
Երկիր մոլորակը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին համակարգերի (մթնոլորտ, հիդրոսֆերա, լիտոսֆերա, կենսոլորտ եւ այլն) հավաքածու, այլ որպես միասնական սուպերօրգանիզմ, որի մաս են կազմում մարդիկ: Խոսքը Գեայի վարկածի մասին է, որը դեռեւս 1970 թ.առաջ են քաշել բրիտանական կլիմայագետ Ջեյմս Լավլոքը եւ ամերիկացի միկրոկենսաբան Լին Մարգուլիսը, գրում է Planet- today-ը:
Իր գոյության կես դարի ընթացքում Գեայի (Երկրի աստվածուհու անունը հին հունական դիցաբանության մեջ) վարկածը չի դարձել ավելի քիչ վիճելի, բայց այն ունի բազմաթիվ կողմնակիցներ: Ենթադրվում է, որ Երկիրը ինքնակարգավորվող ֆիզիոլոգիական համակարգ է, որը պահպանել է կյանքը մի քանի միլիարդ տարի: Մոլորակը, հետեւաբար, անշունչ օբյեկտ չէ, այլ կենսաբանական օրգանիզմ, որի համակարգերը կարելի է միայն համալիր դիտարկել:
Ջեյմս Լավլոքը հանգել է այնպիսի գաղափարների, որոնք հիմք են հանդիսացել Գեայի վարկածի համար՝ Մարսն ուսումնասիրելիս: Գիտնականը, մասնավորապես, փորձել է կյանք հայտնաբերել Կարմիր մոլորակի վրա՝ վերլուծելով առաջին մարսական զոնդերով ստացված տվյալները: Ի վերջո, Լավլոքը որոշել է, որ Երկրի մթնոլորտը, ի տարբերություն Մարսի մթնոլորտի, պահպանվում է այն վիճակում, որին մենք սովոր ենք մեր մոլորակի վրա տեղի ունեցող կենսաբանական գործընթացներով:
«Ինչպե՞ս հասկանալ, որ մեր մոլորակը կենդանի է: Իր օդային թաղանթի միջոցով: Երկրի մթնոլորտի 20 տոկոսը կազմում է թթվածինը, որը, լինելով խիստ ռեակտիվ գազ, տեսականորեն պետք է կապված լինի տարբեր հանքանյութերի հետ: Բայց կյանքը՝ բակտերիաներ, բույսեր եւ կենդանիներ, անընդհատ նյութափոխանակում է նյութը էներգիայի եւ Արեւի լույսը վերածում է սննդանյութերի, արտանետելով եւ կլանելով գազեր, այդ թվում՝ թթվածին»,- ասում է գիտնականը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը