Ռուսլան Կորյան. Ես 100 տոկոսանոց հայ եմ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը ռուսական ակումբի կայքի հետ հարցազրույցում խոսել է իր հայկական արմատների մասին:
Ձեր ազգանունը հայկական է, իսկ անունը՝ ոչ այնքան: Դուք հա՞յ եք, թե ոչ ամբողջությամբ:
Այդ ինչպե՞ս՝ ոչ ամբողջությամբ: Ես 100 տոկոսանոց հայ եմ:
Եթե այդպես, ապա Ռուսլան Կորյանը պետք է կարողանա խորոված պատրաստել:
Եվ տաքսի վարել, այո: Իրականում, յուրաքանչյուր հայ սիրում է ուտել խորոված, բայց ոչ պատրաստել: Թեեւ՝ որպես կանոն, բոլոր հայ տղամարդիկ կարող են միս պատրաստել բաց կրակի վրա: Երեւանը գեղեցիկ է, իսկ շուրջը սարեր են:
Դուք մեկնում եք Հայաստան՝ Ձեր նախնիների հայրենիք, ազգային հավաքականի համար: Ի՞նչ լեզվով են հաղորդակցվում թիմում:
Գրական հայերենով:
Կա՞ն հայերենի այլ տարբերակներ:
Այո, Սոչիի հայերը խոսում են իրենց բարբառով: Դրանում շատ են թուրքական բառերը եւ դա իմ ժողովրդի վերապրած Ցեղասպանության հիշատակն է: Սոչիի հայերի մեծամասնությունը Թուրքիայի փախստականներն են: Թուրքիայում ցանկանում էին ոչնչացնել ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ ազգը: Ռոստովի հայերի բարբառն այլ է: Յուրահատուկ բարբառ ունեն այն հայերը, որոնք ապրել կամ ապրում են Լեռնային Ղարաբաղում:
Գրական հայերենը դա այն լեզուն է, որը միավորում է իմ ազգը: Հայերը հրեաների եւ չինացիների պես ապրում են ամբողջ աշխարհում: Հայերեն խոսում է մոտ 7 միլիոն մարդ: Արգենտինայի հայկական համայքում կա 130 հազար մարդ: Սիմոնյան եղբայրները ամենաազդեցիկ ֆուտբոլային գործակալներից են Հարավային Ամերիկայում: ԱՄՆ-ում կան միլիոնավոր հայեր, իսկ Անգլիայում՝ 20 հազար:
Հաճա՞խ եք լինում ձեր հայրենի Սոչիում:
Ավելի քիչ, քան կցանկանայի: Ես գնահատեցի Հեռավոր Արեւելքը, որտեղ ընտանիքս երկրորդ տարին ապրում է Խաբարովսկում: Կինս այս ամառ նույնիսկ չի հեռացել քաղաքից: Կարոտում եմ Սեւ ծովը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում