Մենք չենք կատարի ԱՄՆ-ի անիրականանալի պահանջները ՌՀՍՊ-ի հարցով․ Լավրով
Պարզ չէ, թե ինչպիսին կլինի ՌՀՍՊ-ն պահպանելու բանակցությունների արդյունքը, սակայն Ռուսաստանը կբավարարի ԱՄՆ-ի պահանջները, այդ թվում՝ Չինաստանի մասնակցության հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Վիենայում օգոստոսի 17-18-ին անցկացվել է ՌԴ եւ ԱՄՆ միջեւ խորհրդակցությունների հերթական փուլը սպառազինությունների վերահսկման եւ ռազմավարական կայունության հարցում։
«Ես չգիտեմ՝ ինչպիսին կլինի բանակցությունների վերջնական արդյունքը, սակայն մենք անկեղծորեն ասել ենք ամերիկացիներին, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագիրը, որը սպառվում է փետրվարին, պետք է մեզ, մենք կցանկանայինք երկարաձգել այն, սակայն ամերիկացիների այն եւս պետք է»,-ասել է Լավրովը։
«Եթե ամերիկացիներն առաջ քաշեն նախնական պահանջներ, որոնք պարզապես անիրականանալի են, օրինակ, այն, որ մենք համոզենք Չինաստանին, մենք դա չենք անի․ մենք հարգում ենք Չինաստանի դիրքորոշումը, եւ այդ դեպքում՝ թող պայմանագիրն ավարտվի»,-ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով՝ դա կնշանակի վերջին գործիքի կորուստ, որը կարգավորել է միջուկային զենքի ոլորտում գործերը։
ՌՀՍՊ-ն ստորագրվել է Մոսկվայի եւ Վաշինգտոնի կողմից 2010 թվականին: Դրա պայմանների համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը կրճատում է ռազմավարական հարձակողական սպառազինություններն այնպես, որ պայմանագրի ուժի մեջ մտնելուց 7 տարի անց եւ հետագայում դրանց թիվը չգերազանցի 700 միավորը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների եւ ծանր ռմբակոծիչների համար, 1550 միավորը դրանց վրա մարտագլխիկների համար, 800 միավորը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների եւ ծանր ռմբակոծիչների չկիրառված սարքավորումների համար: Համաձայնագիրն ուժի մեջ է մնում 10 տարվա ընթացքում՝ մինչեւ 2021-ը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է