Թուրքիան Լիբանանում անցկացնում է նեոօսմանական քաղաքականություն՝ ուղղված հայ համայնքի դեմ․ ակադեմիկոս
Թուրքիան Լիբանանում անցկացնում է նեոօսմանական քաղաքականություն՝ ձեւավորելով չեզոք խմբեր, որոնք կարծիք են տարածում, որ Լիբանանում Օսմանյան կայսրության ժամանակահատվածում ավելի լավ էին ապրում։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ երկրում ձեւավորվում է նոր քաղաքական համակարգ, եւ Անկարան փորձում է ամրանալ վերոհիշյալ ուժերի միջոցով, որոնք ուղղվելու են, այդ թվում հայ համայնքի գործունեության դեմ։
Այս ֆոնին փորձագետը նշեց այն բանի կարեւորությունը, որ Հայաստանն ու Արցախը պատրաստակամություն հայտնեն ընդունելու հայ համայնքի ներկայացուցիչներին։
«Դրանից բացի, Երեւանը պետք է տարածաշրջանում անցկացնի Անկարայի հավակնությունները զսպելու ակտիվ քաղաքականություն՝ համագործակցելով Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի հետ։ Կարեւոր է նաեւ Թուրքիային մշտական տեղեկատվական հակազդեցությունը եւ տարածաշրջանում հայկական ժառանգության մասին հիշեցումը»,- հավելեց նա։
Ռուբեն Սաֆրաստյանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիան չի կարող լիբանանյան գործընթացում վճռորոշ դեր խաղալ, քանի որ նման հնարավորություններ չունի։
«Դրանից բացի, Լիբանանը մշտապես գտնվում է Արեւմուտքի քաղաքականության կենտրոնում, իսկ վերջին իրադարձությունները այդ հետաքրքրությունը ավելի կմեծացնեն։ Արտաքին խաղացողները ձգտում են պահպանել այս երկրի միասնությունը եւ հնարավոր ամեն ինչ անում են, որ քաղաքացիական պատերազմը կանխեն։ Լիբանանում նույնիսկ կարելի է կանխատեսել գոյություն ունեցող կոռումպացված համակարգից սահուն անցում կառավարման ժողովրդավարական համակարգին»,- ամփոփեց թուրքագետը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը