Զելենսկին մասնակցել է կազակների ներկայացմանը, որտեղ նրան առաջարկել են «խիզախության թեստ» անցնել (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Զապորոժյե քաղաք կատարած այցի ժամանակ մասնակցել է կազակների ներկայացմանը, որտեղ նրան առաջարկել են «խիզախության թեստ» անցնել, գրում է strana.ua-ն։
Հնարքի հեղինակներն Ուկրաինայի նախագահի ձեռքի մեջ վարունգ են դրել և խնդրել պարզել ձեռքը։
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով, երբ բեմադրության մասնակիցներն առաջարկել են պետության ղեկավարին մասնակցել վտանգավոր հնարքին, նրա թիկնապահները դեմ են արտահայտվել այդ գաղափարին, մինչդեռ շոուի հանդիսատեսին ոգևորել է այդ միտքը․ նրանք գաղափարը պաշտպանել են ծափահարություններով, Զելենսկին նույնպես կողմ է եղել:
Կադրերում երևում է, թե ինչպես է կազակներից մեկը վարունգը դնում նախագահի ձեռքում, իսկ երկրորդը պատրաստվում է այն թրով երկու մասի բաժանել։ Առաջին իսկ հարվածից վերջինիս հաջողվում է կտրել Զելենսկու ձեռքում գտնվող բանջարեղենը՝ առաջացնելով հանդիսատեսի և Ուկրաինայի նախագահի ծափահարությունները։


















































Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը