Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ԱՄՆ-ից ուղարկված գումարային աջակցությունը բաժանվեց հայրենյաց պաշտպաններին

Մարդու համար ամենաթանկը իր կյանքն ու առողջությունն է, բայց մեր հերոսական պատմության ընթացքում ունենք անթիվ ու անհամար օրինակներ, երբ Հայրենիքի համար ճակատագրական պահերին ազգի նվիրյալները մոռանալով թե առողջություն և թե կյանք, անվարան նետվեցին պաշտպանելու սրբության սրբոց Հայրենիքն ու հող հայրենին: Այդպես եղավ նաև քառորդ դար առաջ` Արցախյան ազատամարտի տարիներին, այդպես եղավ նաև անցյալ տարի` ապրիլյան քառօրյայի ընթացքում, այդպես կլինի միշտ` քանի կա, ապրում է հայ ազգը: Քանի քանի հերոս հայորդիներ զոհվեցին և հաշմանդամ դարձան հանուն հայրենիքի ու հանուն այսօրվա: Ապրողներիս նվիրական պարտականությունն է հիշել մեր հերոսներին, հիշել հայրենիքի ազատության համար պայքար մղած զինվորներին: Եվ ահա երախտիքի դրսևորման հերթական օրինակը: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հեռարձակվող AABC հեռուստաընկերության «Բարև» հեռուստածրագրի ստեղծագործական խումբը` Սողոմոն և Նունե Ավետիսյանները և Ամերիկայում բնակվող ազատամարտիկ Հրանտ Թումասյանն օրերս հանդես եկան հայրենանվեր մի ձեռնարկումով` յուրաքանչյուրին 300-ական դոլար օգնություն ցուցաբերելով Հայրենիքում բնակվող 30 ազատամարտիկների: Օգնության գումարները գոյացել էին հայ պոեզիայի և գրականության մեծ սիրահար, սիրված ասմունքող, «Բարև» հեռուստածրագրի հեղինակ և վարող Նունե Ավետիսյանի հերթական հաղորդումներից մեկի ընթացքում կազմակերպված հանգանակությունից: Նախաձեռնության հեղինակների ուղարկած գումարները Հայրենիքում բաժանվեցին հուլիսի 9-ին, Արցախյան ազատամարտի վետերաններին: Հանգանակությունից անմասն չմնացին նաև Արցախի Հանրապետությունում բնակվող ազատամարտիկները, որոնց հասանելիք գումարները Սերգեյ Սարգսյանի հետ ուղարկվել էր դեռևս նախորդ օրը: Գումարները ազատամարտիկներին անձամբ հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Արտակ Զեյնալյանը: Շնորհակալություն հայտնելով ազատամարտիկներին` Ա. Զեյնալյանը նշեց, որ հայրենյաց պաշտպաններին գումարները նվիրվում է սրտանց, և թող նրանք այս աջակցությունն ընդունեն որպես երախիքի տուրք, իսկ իրենք էլ համագործակցելով ԱՄՆ-ում գտնվող հայրենասեր մարդկանց հետ, ամեն բան կանեն, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կրեն: Թվով 30 ազատամարտիկները, որոնցից հինգը` Արցախի Հանրապետությունից, ցուցաբերված աջակցության համար իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին նախաձեռնության հեղինակներին` «Բարև» հեռուստածրագրի հեղինակներին և իրենց մարտական ընկերոջը՝ Հրանտ Թումասյանին: Ազատամարտիկները իրենց խոսքերում նշեցին նաև, որ գումարի չափն այնքան էլ կարևոր չէ, այլ կարևորն իրենց` հայրենիքի սահմանների պաշտպանների հանդեպ ցուցաբերած ուշադրությունն է և մարդկային վերաբերմունքը: Վերջում հավելենք, որ 2000 դոլար հանգանակությունից տրվել է նաև ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր Արման Ավետիսյանին, որը բուժում էր ստանում Լոս-Անջելոսում, 1000 դոլար հատկացվել է վիրավոր Դանիել Դավթյանին` վիրահատության նպատակով, իսկ 500 դոլար տրվել է ծանր վիրավոր Մայիս Գեղամյանին, որը, ցավոք սրտի վախճանվեց այդ օրերին... Մարդասիրությունը տարածություն և սահմաններ չի ճանաչում, մանավանդ, որ այն բխում է ի խորոց սրտի, իսկ հիմքում և ակունքներում առ նվիրական Հայրենիքն ու նրա քաջարի պաշտպանները տածած երախտագիտությունն է ու անկեղծ սերը...

©  shamshyan.com