Նյու Յորքում տղամարդը քարակոծել է ՌԴ հյուպատոսարանը եւ դիվանագետներին սպանությամբ սպառնացել
Օգոստոսի 10-16-ը անհայտ սպիտակամորթ տղամարդը քարակոծել է Նյու Յորքում Ռուսաստանի հյուպատոսարանը եւ դիանագիտական առաքելության ավտոմեքենաները, դիվանագետներին սպանությամբ սպառնացել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։
«Սա սկսվել է օգոստոսի 10-ին։ Անհայտ տղամարդը սկսել է քարեր նետել ավտոմեքենաների վրա, որոնք կայանված էին մեր հյուպատոսարանի ծառայողական կայանատեղիում։ Եվ փաստացի ամեն օր այս միջադեպերը կրկնվել են, տառացիորեն ամեն օր մինչեւ երեկ ներառյալ (մինչեւ օգոստոսի 16-ը – խմբ.)։ Վնաս է հասցվել ավտոտրանսպորտին, դարպասներին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ խախտում կատարողը սպիտակամորթ տղամարդ է։
«Մարդու քաղաքացիության վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա։ Նա անգլերենով գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին եւ այցելուներին ուղղված սպառնալիքներ էր բղավում։ Նա սպառնում էր սպանությամբ։ Նա բառացիորեն հետեւյալն էր բղավում․ «Ես ձեզ կգնդակահարեմ» եւ «Ես կսպանեմ ձեզ»,- ասել է հյուպատոսության աշխատակիցը։
Ընդ որում՝ տղամարդուն ձերբակալել են առաջին իսկ օրը, բայց նա հետո ազատության մեջ է հայտնվել եւ իր գործողությունները շարունակել։
Քաղաքի ոստիկանական վարչությունում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են, որ հյուպատոսարանի ավտոմեքենաների եւ շենքի վրա քարեր նետած մարդը, քարեր է նետել նաեւ Ուկրաինայի եւ Վենեսուելայի դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա։
Այնտեղ հստակեցրել են, որ այդ օրերին հանցավոր կերպով վնաս պատճառելու բողոքներով 2 արձանագրություն կա։ «Օգոստոսի 10-ին 34-ամյա տղամարդը, որը նույնականացվել է որպես Ռեզա Մաշաեհի եւ բնակվում է Մանհեթենում, կալանավորվել է եւ մեղադրվել հանցավոր կերպով վնաս պատճառելու մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ձերբակալվածին դատարան ներկայանալու ծանուցագիր են տվել եւ բաց թողել, ինչպես նախատեսումն է օրենքը։ Նա պետք է դատարան ներկայանա նոյեմբերի 6-ին։
Երկրորդ բողոքը ստացվել է օգոստոսի 14-ին։ Անհայտ անձը քարեր է նետել շենքին կից կայանտեղիի վրա եւ ավտոմեքենա վնասել։ Սակայն խախտում կատարողը չի ձերբակալվել։ Ոստիկանությունում կարծում են, որ երկրորդ խախտումը կարող էր կատարած լինել նույն մարդը։ Սակայն ապացույցներ, որ հենց նա է եղել, հիմա չկան։
Ոստիկանությունից պարզաբանել են, որ այսպիսի իրավախախտումը դասվում էմ մանր հանցագործությանը։ «Դատարանը կորոշի, թե նրա հետ ինչպես վարվել։ Եթե նա քրեական անցյալ չունի, հավանաբար, ուղղակի կտուգանվի»,- նշել են ոստիկանությունից։
Այնտեղ հավելել են, որ «նույն մարդը կալանավորվել էր երկուշաբթի Վենեսուելայի հյուպատոսարանին վնաս պատճառելու համար»։ Հայտնի չէ նրան այս անգամ նույնպե՞ս ազատել են։
Դրանից բացի, ինչպես հայտնել են Նյու Յորքի ոստիկանական վարչությունից, կիրակի այս նույն իրավախախտին ձերբակալել են ուկրաինական հյուրատոսարանի մոտ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը