Թուրքիայի մեջլիսում նախատեսվում է պատիժ սահմանել «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» բառերի համար
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները մշակել են 18 կետից բաղկացած մեջլիսի նոր ներքին կանոնադրության նախագիծ: Նպատակն այն է, որ խորհրդարանի կանոնադրությունը համապատասխանեցվի սահմանադրական փոփոխությունների հետ:
Ըստ թուրքական «Posta» թերթի՝ երկու կուսակցությունների ներկայացրած առաջարկի մեջ նշվում է, որ պատգամավորները խորհրդարանում «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորող կամ մեղադրական պնդումներ» անելու դեպքում պատգամավորները կհամարվեն կագազանց և կպատժվեն ժամանակավոր հեռացումով և աշխատավարձի 2/3-ի չափով պահումով:
Ներկայացված առաջարկի տեքստում տրվում է նաև ազգ եզրույթի սահմանումը. «Ազգը պատմական գործընթացներում ձևավորված ընդհանուր արժեքների, ճակատագրի և ապագայի շուրջ համախմբված վերկրոնական և վերէթնիկ հանրույթն է»:
Ըստ այդ նախագծի՝ կպատժվեն նաև այն պատգամավորները, որոնք Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական բաժանումները և բնակավայրերը կանվանեն սահմանադրությանը և օրենքներին հակասող անուններով: Այս կետը նախագծի մեջ ընդգրկվել է ԱՇԿ-ի պահանջով և թիրախավորում է «Հայոց ցեղասպանություն» ու «Քուրդիստան» բառերը կիրառող պատգամավորներին:
Նոր կանոնադրությունը նախատեսում է նաև փոփոխել մեջլիսի նախագահի պարտադիր ֆրակ կրելու կետը: Մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանի ցանկությամբ ավելացված կետով նախագահը և փոխնախագահները կարող են ֆրակի փոխարեն մուգ գույնի հագուստ կրել:
Մեկ այլ կետ էլ վերաբերում է պատգամավորների երդման արարողությանը: Ըստ այդ կետի՝ երդում չտվածները պատգամավոր չեն համարվի՝ չեն օգտվի պատգամավորին հատուկ իրավունքներից, աշխատավարձ չեն ստանա, նրանց խորհրդարանում գրասենյակ և օգնական չի տրամադրվի:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին