Թուրքիայում կին զբոսաշրջիկների անվտանգությունը վտանգված է․
Թուրքիայում կին զբոսաշրջիկների համար կարող է անվտանգ չլինել, գրում է «Լուրերի դաշնային գործակալություն» պորտալը։
Նյութի հեղինակները հղում են անում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, որն ակնարկել է, որ երկիրը մտադիր է դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայից։
Այժմ երկրում գործում է Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան Կոնվենցիա) կանանց նկատմամբ բռնության, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ կանխարգելման մասին։ Անկարան վավերացրել էր փաստաթուղթը 2012 թվականին։ Էրդողանը հղում է արել, որ պետությունը պետք է ինքնուրույն մշակի այդպիսի փաստաթղթեր, ոչ թե կիրառի «թարգմանված տեքստեր»,-հաղորդում է ՄԿ-ը։
«Հասկացությունը, կարգավորումը կամ գաղափարախոսությունը, որը ռումբ է դնում ընտանիքի հիմքում, օրինական չէ»,-հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
Եթե չեղարկվի կոնվենցիան, Թուրքիայում կանայք կզրկվեն բռնությունից պաշտպանվելու միակ հնարավորությունից։ Թուրքիայի լրահոսը լի է կանանց կամ զուգընկերների հետ բաժանված կանանց սպանությունների մասին լուրերով, ինչպես նաեւ նյութերով այն մասին, որ կանայք իրենց կամքին հակառակ պահվում են անազատության մեջ տղամարդկանց կողմից, որպեսզի «հարմարվեն» եւ շարունակեն ապրել նրանց հետ, իսկ հակառակ դեպքում նրանց սպասվում է «խարան»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը