Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFP Դեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. Թրամփ Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամ Կարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. Թրամփ Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև Կլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները Բրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէ Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFPԴեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. ԹրամփԷլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբՄեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվիՇիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամՀանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամԿարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. ԹրամփԱռանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրևԿլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներըԲրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէՍարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվիՔննարկվել են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԿառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերըՎարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՀրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆԻտալիայի 27 խոշոր քաղաքներում շոգ եղանակը կպահպանվի ևս 10 օրՓոփոխություն՝ ավտոբուսային երթուղիներումԵրևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցելՌուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգըՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 07.08.2026ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԿառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համարԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ինԿասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունըԻրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՄանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից. ՆԳՆSubway միջազգային արագ սննդի ցանց ՀայաստանումՓրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացունԱնհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցությունՍիլիկյան թաղամասի հրդեհը մարվել էՔաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». ՆԳ նախարարԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՂրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքը
Հայաստան

Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց

Սյունիքի մարզի Տոլորս գյուղում բացառիկ հուշարձան կա՝ 19-րդ դարի եկեղեցի, որը բառի բուն իմաստով ջրի տակ է «ապրում»։ Տարվա տարբեր ամիսներին, երբ ջրամբարի ջրի մակարդակն իջնում է, եկեղեցին երևում է։ Sputnik Արմենիան պատմում է խորտակված եկեղեցու առեղծվածը։

Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին արդեն մոտ կես դար է՝ ջրասույզ է։ Տոլորսի ջրամբարի տակ ապրող վանքը տարվա մեջ մի քանի ամիս ամբողջությամբ ջրով ծածկված է լինում, մի քանի ամիս դրան հնարավոր է մոտենալ նավակով, իսկ մի քանի օր՝ նույնիսկ ոտքով քայլելով եկեղեցի մտնել ու խոնարհված Սուրբ Հռիփսիմեում աղոթքն առ Աստված հղել։

Այն, որ Տոլորս ես հասել, միանգամից հասկանում ես, երբ գեղատեսիլ ջրամբարն է երևում։ Փոխարենը, եկեղեցին հենց գյուղի մուտքից տեսանելի չէ։

«Իսկ ու՞ր է եկեղեցին»։ Մեր թիմին մի քանի րոպե համակել էր խուճապը՝ միգուցե տարվա ժամանակահատվածը ճիշտ չենք ընտրել, կամ, Աստված մի արասցե, եկեղեցին քանդվել է։ Րոպեներ անց հեռվում ջրի մեջ քարաշեն տանիք է երևում։ Այն, որ եկեղեցի է, հեռվից չես ենթադրի։ Ճիշտ դիրքից որքան մոտենում ես ջրին, այնքան ակամա մատներդ դեպի ճակատ են բարձրանում՝ խաչակնքվելու համար։

Սովետն ու եկեղեցին լեզու չգտան

Հնում Տոլորսը Սիսական աշխարհի Ծղուկ գավառի գյուղերից էր։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ տարածքը բնակեցված է եղել դեռ վաղնջական ժամանակներում։ Դա է փաստում նաև այս տարածքի հնագույն գերեզմանատունը, որը ևս ջրի տակ է մնացել։ Բնակիչները պատմում են՝ հաճախ, երբ ջրի մակարդակն իջել է, կմախքներ են գտնվել։

Ինչո՞ւ Տոլորս. թեպետ միակարծություն չկա, բայց ամենատարածված տեսակետն այն է, որ անվան հիմքում «ոլորան» բառն է՝ գյուղ հասնելու համար բազմաթիվ ոլորաններ պետք է հաղթահարել։ Ներկայիս տոլորսեցիների նախնիները մոտ երեք հարյուր տարի առաջ են այստեղ հաստատվել։ Գյուղը Այրի և Սիսիան գետերի միախառնման տեղում էր։ Տարիքով գյուղացիները հիշում են իրենց հին գյուղն ու տները։ Ասում են՝ հողե տներ էին, նեղ փողոցներ, մեքենա չէր անցնում, գյուղատնտեսական նպատակով հողերն էլ էին քիչ՝ մոտ 350 հա, բայց շեշտում են՝ զարմանալի բերրի էին, ինչ ցանեիր, կաճեր։

1960-ականներին խորհրդային իշխանությունները որոշում կայացրեցին տեղափոխել գյուղն ու նախկինի տեղում ջրամբար կառուցել։ Դե կառավարության որոշումն էր, վիճարկել հնարավոր չէր, շատերի մտքով չէր էլ անցնում, թե հնարավոր է չհամաձայնել կառավարական որոշման հետ։ Նոր գյուղի հիմնադրման համար գյուղացիներին տարբեր վայրեր առաջարկվեցին, սակայն տոլորսեցիները որոշեցին հեռու չգնալ՝ բարձունքում տեղավորվել, չլքել նախնիների գերեզմաններն, ու նաև որպեսզի գյուղի եկեղեցին աչքի առաջ լինի՝ թեկուզ ջրասույզ եղած։

«Մինչև ջրամբարի կառուցումը խորհրդային տարիներին եկեղեցին որպես տնտեսության պահեստ է օգտագործվել, այստեղ հացահատիկ էր ամբարվում։ Թեպետ դա ճիշտ չէր, բայց առիթ ու պատճառ էր, որ եկեղեցին չքանդվեր»,- պատմում է տոլորսեցի Հովիկ Բադալյանը։ Նա շատ լավ է հիշում Սուրբ Հռիփսիմեն ցամաքում և կանգուն։ Մի պահ լռում է, հայացքն ուղղում դեպի կիսով չափ ջրից երևացող վանքը. «Ինչքան ենք բակում խաղացել»։ Այսպես, զուգահեռ սկսվեցին ջրամբարի կառուցումն ու նոր գյուղատեղիի հիմնումը։

Գյուղացիների համար որպես փոխհատուցում նոր վայրում հողե տների փոխարեն երկհարկանի, բարեկարգ քարե տներ էին կառուցվում։ Բնակիչներից ում տան շինարարությունն ավարտվում էր, նա անմիջապես վերև էր տեղափոխվում։ Գյուղապետ Մարատ Առաքելյանը հիշում է՝ 1973 թվականին սովետական բանակ գնաց հին գյուղից, բանակից վերադարձավ, արդեն գյուղը տեղափոխված էր, իրենց տան տեղը չգիտեր, հարցուփորձով գտավ։

Խեղդվող եկեղեցին և Աստծո զայրույթը

Եկեղեցու տանիքին սկզբում խաչ չի եղել, գյուղացիներն ասում են՝ խաչ է դրվել, երբ արդեն ջրամբարը ջուր էր լցվում։ Ի տարբերություն եկեղեցու՝ խաչը կանգնուն չի մնացել, ընկել է։

«Համոզված եմ՝ եկեղեցին ավելի լավ կպահպանվեր, եթե ջրի մակարդակի փոփոխությունը չլիներ։ Մակընթացությունները լվանում են քարերն ու քայքայում եկեղեցին։ Սուրբ Հռիփսիմեն դեռ կանգուն է, բայց արդեն խեղճացած է»,- ասում է Հովիկ Բադալյանը։

Երբ ջրամբարն արդեն կառուցված էր, ջուրը պետք է բաց թողնվեր, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամի միջոցով և գյուղացիների պնդմամբ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող խաչքարերն ու բարավորը, որը եկեղեցու, այսպես ասած, անձնագիրն է համարվում, գյուղի գերեզմանատուն տեղափոխվեցին։ Ըստ բարավորի՝ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1861 թվականին։ Ազգային արխիվում պահվող փաստաթղթերի համաձայն՝ շինարարությունը դրանից մոտ 13 տարի առաջ էր սկսվել Տեր-Մինասյանների կողմից, որոնք այն ժամանակ այս կողմերի հոգևոր հայրերն էին։

Թեպետ որևէ տեղ գրավոր փաստ չեն գտել, բայց տոլորսեցիները վստահ են՝ 19-րդ դարում եկեղեցին ոչ թե կառուցվել է, այլ` վերակառուցվել։ Հիմքում շատ ավելի տարիներ, միգուցե նույնիսկ դարեր առաջ կառուցված բազիլիկ եկեղեցին է։ 70-ականների սկզբում, երբ եկեղեցին ջրով ծածկվեց, ջրամբարում մի քանի ջրահեղձման դեպքեր եղան։

Ինչպես Սյունիքում են ասում՝ սյունեցիներին այնքան էլ հավատավոր չեն, փոխարենը՝ լավ զինվոր են, բայց աստվածավախ մեծերն այդ շրջանում համոզված էին, որ ջրահեղձման դեպքերը պատահական չեն` Աստծո պատիժն է եկեղեցին խորտակելու համար։ Տարեց տոլորսեցիներից շատերն էլ մինչև այսօր պատմում են, թե գարնանը, երբ եկեղեցին ամբողջությամբ ջրով է ծածկվում, ուժեղ կարկուտ է տեղում ու բերքը ոչնչացնում։

Ասում են՝ տարիներ շարունակ եկեղեցի չունենալը հատկապես երիտասարդությանը հեռացրել էր եկեղեցուց և հավատքից, 2012 թվականին տոլորսեցիները որոշեցին նոր եկեղեցի կառուցել. գյուղացիների վաղեմի, նվիրական երազանքն էր՝ Սուրբ Հռիփսիմեն ջրից դուրս բերել, քարերը համարակալել, տեղափոխել, վերակառուցել, բայց դա շատ ավելի մեծ ծախսեր էր պահանջում։ Բարերարի օգնությամբ ջրամբարի հարևան բարձունքում՝ ջրասույզ Սուրբ Հռիփսիմեից ոչ հեռու, նոր Սուրբ Հռիփսիմեն կառուցվեց։

Չնայած նորը կա, բայց հինը չի մոռացվել։ Երբ ԳԷՍ-ն աշխատում է, ջրի մակարդակը սկսում է իջնել, ձմռանն արդեն ջուրը գրեթե ցամաքում է ու տոլորսեցիներն իրենց Սուրբ Հռիփսիմե են այցելում, հույսը չեն կորցնում՝ եկեղեցին այնքան կանգուն կմնա, մինչև հնարավորություն ու միջոցներ գտնվեն «խեղդվող» եկեղեցուն վերջնականապես փրկելու ու ջրից հանելու համար։

Հ.Գ. Ի դեպ, Տոլորսի ջրամբարի կառուցման արդյունքում ոչ միայն ջրասույզ եղան Տոլորս հին գյուղատեղին ու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, այլև հարևան՝ Աշոտավան գյուղի հին բնակատեղին ու եկեղեցին։ Տարածքի բնակիչները հիշում են՝ կար ժամանակ, երբ ջրի մակարդակն իջնում էր, երկու եկեղեցի էր երևում, սակայն Աշոտավանի եկեղեցին, ցավոք, չդիմացավ...