Կոուտինյո. Ես երջանիկ եմ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ այս թիմերի միջև կայացած խաղի արդյունքը: Հիշեցնենք՝ մյունխենցիները 8-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ են տարել, իսկ Կոուտինյոն դուբլ է ձևակերպել.
«Կարևոր խաղ էր, որում հանդիպել էին աշխարհի երկու լավագույն ակումբները: Երջանիկ եմ, որ մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ»,- Կոուտինյոյի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Նշենք՝ «Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ է 8 գոլ բաց թողել մեկ խաղի ընթացքում: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիան» կմրցի «Մանչեսթեր Սիթի»-«Լիոն» զույգի հաղթողի հետ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը