Աստղաձորցիները փակել են ճանապարհը. Ոչ ոռոգելու, ոչ էլ խմելու ջուր ունենք
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչներն այսօր՝ հուլիսի 10-ին, փակել են Երեւան-Վարդենիս-Արցախ ճանապարհը: NEWS.am-ի հետ զրույցում Աստղաձորի համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ արդեն երկար ժամանակ բնակիչները զրկված են ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջրից:
«Ինչ ա, նորությո՞ւն ա, որ մենք ջուր չունենք: Հազար անգամ բարձրաձայնել ենք, ոչ մի բան չեն արել, էսօր էլ առանց ինձ տեղեկացնելու բնակիչները գնացել, փակել են ճանապարհը: Բայց ես ոչ գնալու եմ, ոչ մի բան էլ չեմ ասելու իրենց, ամեն անգամ խոստում ենք տալիս ու չի կատարվում, ես մարդկանց խաբել չեմ սիրում»,-ասաց համայնքի ղեկավարաը:
Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ բնակիչների խմելու ջրի խնդիրը լուծվում է խորքային հորից ջուր վերցնելով, սակայն, այդ տարբերակով էլ գյուղում ընդամենը 1 ժամ է ջուր լինում. «5000 բնակչություն ունեցող համայնքը օրական ընդամենը 1 ժամ է ջուր ունենում, կարտոֆիլն էլ էս արեւից վառվեց, թափվեց, որովեհտեւ ոռոգման ջուր էլ չկա»,-ասաց նա:

















































