Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանը
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Սերբիայում եւ Բոսնիա Հերցեգովինայում երկրի դեսպան Էլդար Հասանովի ձերբակալության մասին, հայտնում է Turan-ը:
Պետական անվտանգության ծառայության զեկույցում ասվում է, որ նա ներգրավված է եղել երկրի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում ավելի վաղ հայտնաբերված յուրացումներում:
«Այս քրեական գործի քննության ընթացքում ն արտաքին քաղաքական գործունեության համար հատկացված պետական միջոցների յուրացման վերաբերյալ նոր փաստեր են հայտնաբերվել: Համակարգված ֆինանսական աուդիտի ընթացքում պարզվել է, որ Սերբիայում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում եւ Մոնտենեգրոյում երկրի դեսպան Էլդար Հասանովը կատարել է զգալի ֆինանսական եւ այլ խախտումներ: Այս գործի շրջանակներում Էլդար Հասանովը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Էլդար Հասանովը Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազն է: Նա մեկ օր առաջ ժամանել էր Բաքու եւ մասնակցել Ադրբեջանի եւ Սերբիայի Անվտանգության խորհուրդների ղեկավարների բանակցություններին:
Ըստ ամենայնի, առաջիկայում դատարանը որոշում կկայացնի նրա կալանավորման մասին, եւ նա հետ կկանչվի դեսպանի պաշտոնից:
Պետք է ենթադրել, որ դիվանագիտական կարիերայի ողբերգական շրջադարձը կապված է այն սկանդալի հետ, որը Բաքուն փորձում է սանձազերծել Սերբիայի հետ հարաբերություններում: Հիշեցնենք, որ Բաքուն բողոք էր ներկայացրել Բելգրադին՝ Հայաստանին զենքի լիովին օրինական վաճառքի վերաբերյալ: Սերբիայի իշխանությունները նրբանկատորեն արձագանքել էին ադրբեջանական կողմին: Բանը հասել էր նրան, որ նախագահ Ալիեւի մամուլի ծառայությունը դիմել էր բացահայտ ստի՝ աղավաղելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունները:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է