«Դպրոցները պետք է վերաբացվեն, տնտեսությունն էլ՝ առաջ շարժվի». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ հայտարարել է, որ հանրակրթական դպրոցները պետք է վերաբացվեն:
Ինչպես նշում է The Hill-ը, նախագահն ընդգծել է, որ երեխաները հիմնականում իմունիտետ ունեն կորոնավիրուսի նկատմամբ՝ չնայած, որ վերջերս հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են, որ հուլիսի վերջի դրությամբ ԱՄՆ-ում 100 000 երեխա կորոնավիրուսով է վարակվել:
«Կարծում եմ՝ դպրոցները պետք է վերաբացվեն, տնտեսությունը պետք է առաջ շարժվի: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա կարծում եմ, որ նրանց մեծ մասն ուժեղ չի հիվանդանում, նրանք դժվար են վարակվում ու վարակն այլոց չեն փոխանցում կամ փոխանցելուց էլ դա շատ դժվար է տեղի ունենում»,-հայտարարել է Թրամփը:
Աղբյուրը հավելում է, որ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 97 000 երեխայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Նշենք, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակման և մահվան դեպքերի թվով աշխարհում առաջատար է: Երկրում գրանցվել է վարակման 5 251 446 դեպք, որից 166 192-ը՝ մահվան ելքով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը