Մինսկում ձերբակալվածները ոստիկանության բաժանմունքում շարքով պառկած են գետնին. լրատվամիջոցներ (տեսանյութ)
Nexta live թելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակվել, որը ցուցադրում է Մինսկի ոստիկանական բաժանմունքներից մեկի ներքին բակը: Այն լի է բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներով, որոնք շարքով պառկած են գետնին:
«Բողոքի ցույցերից հետո... առավոտը Մինսկի ոստիկանության բաժանմունքում: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու ենք մենք կոչ անում ոչ մեկին չտալ պատժիչների ձեռքը»,-ասված է տեսանյութին կից գրառման մեջ:
Ձայնագրության մեջ լսվում է նաև տեսանյութը նկարահանող երկու կնոջ խոսակցությունը:
Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:


















































Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
«Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
«Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են