Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Հայկական զուգարան. տիկին Վարդուշը թուղթը հեռվից թափահարելով գալիս է. տուրիստի մոտ ցանկությունը վերանում է

«Առավոտ» թերթը գրում է. «Նրանք, ովքեր այս օրերին երեկոյան զբոսնում են Երեւանի կենտրոնով, հավանաբար, գոհ կմնան մեր մայրաքաղաքից՝ բացօթյա սրճարաններ, ռեստորաններ, փաբեր, երաժշտություն, դյութիչ հոտեր, բազմալեզու ձայներ: Չեմ կարծում, որ այդ առումով Երեւանը զիջում է որեւէ եվրոպական քաղաքի: Մի բան էլ առավելություններ ունենք: Նախ՝ զվարճանքի վայրերի մեծ մասն աշխատում է մինչեւ ուշ գիշեր, մի քանիսն էլ շուրջօրյա են: Երկրորդ՝ ի տարբերություն բազմաթիվ այլ քաղաքների, այստեղ անվտանգ է, կարող ես կենտրոնական փողոցով քայլել թեկուզ գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին՝ քիչ է հավանականությունը, որ քեզ հետ որեւէ բան կպատահի: Բայց նաեւ քիչ հավանական է, որ որեւէ զբոսաշրջիկ Հայաստան կգա միմիայն Երեւանի կենտրոնում զբոսնելու նպատակով: Իսկ ահա մնացած չափանիշներով մենք զիջում ենք թե՛ հարեւաններին եւ թե՛ Եվրոպային: Դեպի Երեւան ավիատոմսերն ավելի թանկ են, քան դեպի Թբիլիսի կամ, առավել եւս՝ Քութայիսի, ինչի պատճառով, ի դեպ, հատկապես մեր երիտասարդներն են գերադասում թռչել Վրաստանից: Հայաստանի բարձր եւ միջին կարգի հյուրանոցներն ավելի թանկ են, քան նույնատիպ հյուրանոցները, ասենք, Հունաստանում եւ Իսպանիայում՝ էլ չասած Վրաստանի, Թուրքիայի եւ Եգիպտոսի մասին: Դեպի Հայաստանի հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Գառնի ավտոճանապարհը, պարզ ասենք, տանջալից է: Մի շարք այլ ավտոճանապարհների վիճակը նույնպես ողբալի է: Բացի այդ, մենք այդպես էլ չկարողացանք կառուցել արագընթաց մայրուղի, մինչդեռ Վրաստանում այդ մայրուղին ձգվում է հարյուրավոր կիլոմետրեր: Բայց կա մի խնդիր, որը հսկայական ներդրումներ չի պահանջում, եւ որը, սակայն, Հայաստանում չի լուծվում: Խոսքը, այսպես ասենք, հիգիենայի մասին է: Ենթադրենք, ես կարգապահ զբոսաշրջիկ եմ կամ տիպիկ հայաստանցի չեմ եւ գետի մոտ անցկացրած իմ խնջույքի բոլոր հետքերը մաքրում եմ, հավաքում եմ մի պարկի մեջ, որպեսզի գցեմ աղբարկղի մեջ: Բայց մեր մայրուղիներում «հասարակական» աղբարկղեր չկան, «օբյեկտներն» ունեն իրենց աղբարկղերը, բայց այնտեղ քո «քեֆի աղբը» չես թափի: Ուստի եւ ստիպված ես քշել մինչեւ Երեւան եւ օգտվել «Սանիտեկի» ծառայությունից: Հանրապետության մասշտաբով «Սանիտեկ» գոյություն չունի: Զուգարանների վիճակն ավելի վատ է: Բենզալցման եւ գազալցման կայաններում կան զուգարաններ, բայց այնտեղ առանց հակագազի չես կարող մտնել: Հայտնի (եւ այժմ չաշխատող) բիոզուգարանների «զույգը», հիշեցնենք, արժեր 314 հազար դոլար, եւ այդ գումարով կարելի էր սարքել առնվազն տասը նորմալ զուգարան: Բայց նորմալներն էլ գործում են «տեղական առանձնահատկություններով»: Ենթադրենք, դուք ուզում եք այցելել զուգարան որեւէ տեսարժան վայրի մոտ գտնվող տարածքում: Մեխանիզմը հետեւյալն է՝ դուք ասում եք «ստայանչիկին», վերջինս ձեր ցանկության մասին տեղյակ է պահում պահակին, պահակը բարձրաձայն կանչում է տիկին Վարդուշին, որը եւ գալիս է հեռուներից, զուգարանի թղթի կտորը հեռվից թափահարելով՝ որպեսզի իր բանալիով բացի զուգարանը, ստանա իր 100 դրամը եւ հետո փակի ու հեռանա: Զբոսաշրջիկի մեջ զուգարան գնալու ցանկությունն իսկույն վերանում է: Այնպես որ՝ խնդիրը միայն ծով չունենալը չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում