2016-2017թթ. ուստարում Հայաստանից հեռացել է 7 հազար աշակերտ
Հայաստանից 2016-2017 ուսումնական տարում հեռացել է շուրջ 7 հազար աշակերտ: Այս մասին տեղեկանում ենք Կրթության եւ գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքից:
Հեռացած 7 հազար 117 աշակերտից 3 հազար 40-ն աղջիկներ են: Հանրապետությունն ամենաշատը լքել են երեւանցի դպրոցականները:
Նշենք, որ 2015-2016թթ. Հայաստանից հեռացել էր 6 հազար 5 հարյուր 62 աշակերտ: Նախորդող տարին երկրից հեռացել էր 5 հազար 8 հարյուր 38 աշակերտ:

















































