Բիլ Գեյթսը վստահ է, որ կլիմատիկ աղետը կարող է 5 անգամ ավելի շատ մարդկանց սպանել, քան կորոնավիրուսը
Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը վստահ է, որ կլիմատիկ աղետը կարող է 5 անգամ ավելի շատ մարդկանց սպանել, քան կորոնավիրուսը,հաղորդում է HighTech+-ը:
Գեյթսը կորոնավիրուսից մահացության մակարդակը համեմատել է միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացման պատճառով մահացության աճի հետ: 2100 թվականին, նրա խոսքով, կլիմայի փոփոխությունը կարող է 5 անգամ ավելի մահացու լինել, քան SARS-CoV-2-ը, գրում է BI-ը:
«Որքան էլ որ սարսափելի է պանդեմիան, կլիմատիկ փոփոխությունները կարող են ավելի վատ լինել: Առաջիկա 40 տարում գլոբալ ջերմաստիճանի աճը կբարձրացնի ամբողջ աշխարհում մահացությունը՝ 100 000 բնակչին բաժին ընկնող 14 մահվան դեպ, իսկ դարի վերջին, եթե էմիսիայի աճը մնա բարձր, կլիմատիկ փոփոխությունները կհանգեցնեն 100 000 բնակչին բաժին ընկնող եւս 73 մահվան դեպքերի»,-իր բլոգում գրել է Microsoft-ի հիմնադիրը:
Նա նաեւ նշել է, որ տնտեսությանը եւս նման հզոր հարված կհասվի, եւ կառավարությունները ստիպված կլինեն 10 անգամ ավելի շատ միջոցներ ծախսել էկոլոգիական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը