Իրանը դատապարտել է Եգիպտոսի Հյուսիսային Սինայում իրականացված ահաբեկչական գործողությունը
Իրանը դատապարտել է Եգիպտոսի Հյուսիսային Սինայում իրականացված ահաբեկչական գործողությունը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, դատապարտելով ուրբաթ օրը Եգիպտոսում իրականացված ահաբեկչական գործողությունը, ազդարարեց աշխարհի տարբեր կետերում պարտություն կրած ԻԼԻՊ-ականների ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
Ցավակցելով Եգիպտոսի Հյուսիսային Սինայում ԻԼԻՊ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի հարազատներին՝ Բահրամ Ղասեմին ասաց. «Իրաքում եւ Սիրիայում կրած ծանր պարտությունից հետո ահաբեկիչների փախուստը եւ ցրվածությունը լուրջ սպառնալիք են համարվում ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար. նրանց հանդեպ ցանկացած տեսակի հանդուրժողականությունը և կամ նրանց որպես միջոց ծառայեցվելը, հանգեցնելու են աշխարհում կույր ահաբեկչության նոր ալիքի»:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Հյուսիսային Սինայում ահաբեկիչների կողմից Եգիպտոսի անվտանգության ուժերի խուզարկման կետի դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 զորային և վիրավորվել 20 խաղաղ քաղաքացի:
Top-News.am

















































