Արագածոտնի մարզպետը կազատվի պաշտոնից
ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շուտով կազատվի զբաղեցրած պաշտոնից։ «Երկիր Մեդիայի» հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ Նոր մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն առաջադրելու է այդ կառույցի Երեւանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը։ Նա ծնունդով Արագածոտնի Թալինի շրջանից է, մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ՀՅԴ համամասնական ցուցակում 14-րդն էր։

















































