«Հոգով և սրտով եղբայրական Լիբանանի հետ ենք». Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով
Աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Բուրջ Խալիֆա երկնաքերը, լույս չորեքշաբթի լուսավորվել է Լիբանանի ազգային դրոշի գույներով: Այդպիսով` ԱՄԷ-ն իր համերաշխությունն է հայտնել Լիբանանին, որի մայրաքաղաք Բեյրութում նախօրեին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է զոհվել:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ԱՄԷ արտգործնախարար Անվար Գարգաշը նշել է, որ «իրենք հոգով և սրտով լիբանանցիների հետ են և աղոթում են եղբայրական ժողովրդի բարօրության համար»:
Աղբյուրը նկատում է, որ ներկայում Լիբանանն աննախադեպ տնտեսական ճգնաժամի կիզակետում է: Կորոնավիրուսային համավարակի ֆոնին չեն դադարում հակակառավարական ցույցերը, երկրում կտրուկ աճում է գործազրկության մակարդակը, պարենի սուր պակաս է նկատվում: Մինչդեռ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է ցորենի և այլ հացահատիկների պաշարները:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են: Զոհերի մեջ կա 4 հայ:
Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել:Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:
Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը