Իտալիայի իշխանությունները ցանկանում են Բուդելի կղզու 81-ամյա միակ բնակչին վտարել իր տնից (լուսանկարներ)
Իտալական Բուդելի կղզու՝ 31 տարի շարունակ միակ բնակիչը համարվող Մաուրո Մորանդիին տեղական իշխանությունները ցանկանում են «վտարել» իր միակ բնակավայրից, քանի որ նրա տունն անօրինական կառույց է ճանաչվել, հայտնում է CNN travel-ը։
81-ամյա Մորանդիի նավակը տարիներ առաջ կղզու մոտակայքում փչացել է, ուստի նա ստիպված ցամաք է բարձրացել ու կղզու տեսքին սիրահարվելով՝ որոշել է այդտեղ բնակվել։ Նշվում է, որ այդ ժամանակվանից ի վեր նա նաև պահակի դեր է կատարում տարածքում, հավաքում է աղբը և հաճախ նաև սոցկայքերում բնության լուսանկարներով կիսվում, որոնք համացանցային օգտատերերին անտարբեր չեն թողնում։
2016 թվականին իտալական կառավարությունը կղզին La Maddelana ազգային պարկի կազմում է ընդգրկել, որի հետևանքով Մորանդիի տունն անօրինական կառույցի կարգավիճակ է ստացել։ Այժմ իշխանությունները ցանկանում են քանդել տունը և դրա փոխարեն էկոլոգիական հետազոտական կայան կառուցել։
«Միակ խնդրանքս այն է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ ինձ որևէ տեղ ուղարկեն, իսկ հետո ես կարողանամ վերադառնալ և շարունակել անել այն, ինչ արել եմ ամեն օր։ Վախենամ, որ եթե ես գնամ, ապա դա նաև Բուդելիի վերջը կլինի»,-ասել է Մորանդին և հավելել, որ նա միակ մարդն է, որն այս ընթացքում իրապես հոգ է տարել կղզու մասին։
«Չգիտեմ՝ էլ որտեղ կարող եմ ապրել և չգիտեմ ինչ անել․ սա իմ կյանքն է»,- նշել է տղամարդը։
Հայտնի է, որ Մորանդին պատրաստ է պայքարել կղզու համար, համացանցում էլ նրան աջակցող հզոր արշավ է մեկնարկել։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը