ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է, Գերմանիան՝ նոր առաջատար
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 5 աստիճան եւ զբաղեցնում է 73-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլում 1:4 հաշվով պարտվել էր Չեռնոգորիայի հավաքականին եւ ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել Սենթ Քիթս եւ Նեւիսի թիմին:
ՖԻՖԱ դասակարգման աղյուսակը դարձյալ գլխավորել է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը, որն օրեր առաջ նվաճել էր Ռուսաստանում անցկացված ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության հաղթողի կոչումը: Բրազիլացիները նահանջել են երկրորդ տեղ, իսկ Արգենտինան՝ երրորդ:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը բարձրացել է չորրորդ տեղ: Լավագույն տասնյակում են նաեւ Շվեյցարիան, Լեհաստանը, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, իսկ Իսպանիան 11-րդն է:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մյուս մրցակիցներից Լեհաստանն առաջադիմել է 4 աստիճան (6-րդ տեղ), Ռումինիան 42-րդն է, Դանիան՝ 47-րդը, Չեռնոգորիան՝ 54-րդը, իսկ Ղազախստանը՝ 106-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 1-ին՝ հյուրընկալվելով Ռումինիայի թիմին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում