Ծեծել էր նախկին կնոջ ծանոթուհուն եւ սպառնացել, որ կսպանի
Հուլիսի 3-ին ոստըիկանության Թալինի բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ բերման են ենթարկել մայիսի 5-ին հետախուզման մեջ գտնվող 25-ամյա Քյարամ Ս.-ին:
Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին գիշերը ժամը 1-ին նա գնացել էր իր նախկին կնոջ ծանոթուհու տուն, որտեղ նա ժամանակավոր բնակվում էր: Քյարամ Ս.-ն ծեծել էր նախկին կնոջ ծանոթուհուն, սպառնացել, որ կսպանի, ապա անկողնու վրայից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը եւ փախել:
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, հայտարարվել էր հետախուզում:
Ռուսաստանից վերադառնալոս Բագրատաշենի անցակետից Քյարամ Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ