Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր Ջենոային
Մշակույթ

Հայ գրականություն առարկայից հանվել է Հայ բառը, մնացել է միայն գրականությունը. Ծովինար Խաչատրյան

Հանրային քննարկման է դրվել ինչ-որ աշխատանքային խմբի կողմից հավանաբար կորոնավիրուսային ազդեցությամբ պայմանավորված, դիմակով, ակնոցով եւ տեքստից 2 մետր սահմանային հեռավորություն պահած մի նախագիծ, որի արդյունքում Հայ գրականություն առարկայից հանվել է Հայ բառը, մնացել է միայն գրականությունը: Ֆեյսբուքի իր էջում գրել է Բանասիրական գիտությունների թեկնածու Ծովինար Խաչատրյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Ապաշնորհ դեֆիլե. Հայ գրականություն առարկայի ծանծաղամիտ դերձակները գտել են պատերազմը դպրոցում հաղթելու ամենակարճ ուղին»:

Նա մասնավորապես, նշել է. «Ուսումնասիրելով ներկայացվածը տեքստի, ձեւի, բովանդակության առանձնացման հմտությունների հորձանուտում`պարզ է դառնում, որ մեգամասնագետները փորձել են ստանալ ժամանակակից ինչ-որ բան, բայց արդյունքում ստացել են Սոֆյա ռոբոտի թողած այժմրոպեական տպավորությանը զիջող տեքստ, որը եթե հստակ հեղինակներ չունենար, կթվար, թե ստեղծվել է արհեստական բանականության կողմից որպես անտաղանդ երաժշտության փոխարինող բառակույտ: Ֆեյսբուքի իր էջում գրել է Բանասիրական գիտությունների թեկնածու Ծովինար Խաչատրյանը։

Այս ամբողջի արդյունքում մարդիկ ոչ միայն դասական հեղինակներին իսպառ հանել էն դպրոցական դասագրքերից, այլեւ հանել են իրենց պատկերացմամբ ԱՆԳԻՐ անելը, որովհետեւ բանաստեղծության հետ ըստ իրենց աշակերտը կարող է ամեն ինչ անել վերլուծելու շրջանակներում, անգամ առանձնացնել դրա հեղինակին ու նարատորին, բայց արտասանել, ասմունքել չի կարող, այլ ընդամենը` ՎԱՐԺ ԿԱՐԴԱԼ: Թե ինչ ուսումնասիրությունների արդյունքում են տվյալ նախագիծ մշակողները հանգել եզրակացության, որ ավարտվել է դասականների դարաշրջանը, անհայտ է, բայց մեջբերեմ, թե ոնց են դա բացատրում. « Արդի աշխարհում տեխնիկայի եւ գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջեւ: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների եւ ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակարթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի եւ գրականության ուսուցումը եւ ուսումնառությունը եւս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Չեմ կարող ենթադրել, բայց կարելի է կռահել, որ նման համարձակ աշխարհայացքի ձեւավորման հիմնական մեղավորը ինտերնետը կլինի ու հատկապես ֆեյսբուքը: Ու մարդիկ տեղի տալով մեքենայացման ու ռոբոտացման անվիճելի գոյությանը` չեն էլ փորձել գոնե մարտահրավեր նետել, այլ որոշել են ապագա սերունդը հարմարեցնել ռոբոտների ու մեքենանաերի տիրապետությանը` երկրպագելով նորօրյա աստվածոթյուններին: Բայց նրանց ստեղծածը նայելով` հասկանում ես, որ ռոբոտը հաղթել է, ու այստեղ էական չէ, ռոբոտը ռոբոտ փոշեկուլ է, թե անօդաչու թռչող սարք կառավարող մեքենա: Ապացուցված է, որ պատերազմները հաղթում են դպրոցում` երեխաներին տալով քո ուզած առարկաների քո ուզած մեկնաբանություններն ու աշխարհայացք ձեւավորելով:

Ուզում եմ հասկանալ, այս մարդիկ ինչ պատերազմ են հաղթել միանգամից ու ինչի են համարում կրթության հեղափոխության առաջամարտիկներ: Այն որ տարիներ շարունակ դասագրքերի հեղինակների, համահեղինակների մաֆիա է գործել, մարդիկ մի ապուշություն երկնել, անունը դասագիրք են դրել, վրան էլ որեւէ վարչության պետի անուն են ճպացրել համահեղինակի իրավունքով, միլիոններ են գրպանել նորություն չէ: Այն որ դասագրքերի հեղինակ համարվողներն իրենց ծանծաղամիտ ու տկարամիտ նեղճակատ համակուրսեցիների գրական թոթովանքները հրամցրել են որպես դասագրքային ճշմարտություն, ստիպել են չհանգավորված ու անիմաստ հիմարություններն անգիր սովորել, դա էլ է փաստ, բայց հիմա ինչ են ուզում, հիմա ինչն են վերացնում, կոռուպցիա՞ն, դեբիլացման ֆունկցիա՞ն, ինչո՞վ են ինչի՞ դեմ են պայքարում, ու՞ր են մեր հեղինակներըը: Այս նախագծում չկա հայրենասիրական ու հայապահպանության խորքայնություն, հպանցիկ, երկու օրում գրված նեղմիտ մի բան է, որը ոչ միայն անհարմար է դնել հանրային քննարկման, այլեւ առհասարակ անհարմար է համարվել դրա համահեղինակը: Ինչ են ուզեցել ասել, ներկայացնեմ հերթականությունը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ վերջնարդյունքում 7-րդ դասարանի երեխան պետք է հասկանա եւ վեր հանի տեքստի գլխավոր գաղափարը, մեկնաբանի՝ հիմնվելով գրական օրինակների վրա։8-րդ դասարանի երեխան պետք է հասկանա եւ վեր հանի տեքստի գլխավոր գաղափարը /գաղափարները/, ինչը պետք է անի նաեւ 9-րդ դասարանի երեխան: Լավ հիմա հարց, ինչի պետք է 7-րդ դասարանցին հիմնվի գրական օրինակների վրա, հետո 8-ում, 9-ում մոռանա հիմնվելու պահը ու յոլա գնա միայն գաղափարը հասկանալով ու վեր հանելու վրա աշխատի:

ՁԵՎԻ ՄԱՍՈՎ 7-րդ դասարանի երեխան կյանքից եւ գրականութ յունից պետք է առանձնացնի կոնֆլիկտի տարբեր ձեւեր։ 8-ում պետք է գտնի «տեքստը տեքստում» ձեւը այլ տեքստերում, զուգա հեռներ տանի մուլտֆիլմի, ֆիլմի հետ: Իսկ ահա 9-ում . զուգահեռներ տանի գրականության եւ մուլտ ֆիլմի, ֆիլմի պատմողների դիտանկյունների միջեւ: Ուրեմն հարգելի նման մտքեր հղացողներ, ըստ Ձեր տրված ծրագրի երեխան 7-րդ դասարանում պետք է անցնի Սիլվա Կապուտիկյանի «Քելե լաո» բանաստեղծությունը եւ քանի որ դրա հիման վրա մուլտիկ չի նկարվել, ուստի մուլտիկի պահը պետք է ապահովվի 8-ում եւ 9-ում, որովհետեւ հենց այդ դասարաններում է անցնելու էլի ըստ ձեր ծրագրի «Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը, որին զլացել եք էպոս կոչել, կամ գոնե «Սասնա ծռեր», բայց արդեն հասկանալի է , թե ինոչւ հենց Սասուցի Դավիթ, քանի, որ դրա մուլտիկը կա, ամեն ինչ այստեղ առավել քան հասկանալի է:

ՏԵՔՍՏԻ ՍՏԵՂԾՈՒՄ 7-րդ դասարանցին պետք է կարդացած ստեղծագոր ծություններից ընտրի հերոսներ/կերպարներ եւ հորինի վերջիններիս բնավորությունն արտա հայտող խորհրդանիշեր (կենդանի, իր, գույն եւ այլն): 8-ում կարդացած ստեղծա գործություններից ընտրի պատմողներ (նարատորներ) եւ ստեղծի վերջիններիս բնավորությունն ու արտաքին հատկանիշներն արտահայտող նկարագրություններ: Իսկ արդեն 9-ում կարդացած ստեղծագոր ծությունների համար հորինի նոր վերնագրեր: Լավ ասենք ինչի եք ուզում 7-րդ դասարանից հետո դեգրադացնել սերունդը, եթե օրինակ 7-ում երեխան «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը կարդալով իր երեւակայության սահմաններում կկարողանա հային համեմատել կենդանիներից օրինակ ոտքերը պոկած շան հետ, իրերից ասենք մեխի հետ, իսկ գույներից օրինակ եսիմ էդ մեկն էլ դուք ասեք ինչի հետ, ապա 8-ում պետք է միայն արտաքին հատկանիշները նկարագրի, օրինակ ինչ էին հագել, իսկ 9-ում էլ ասենք «Քաոս»-ի վերնագիրը փոխի դնի «Սպունգ Բոբից առաջ» ու դրանով գործը արված համարի: Վատ չեք մտածել, իրականում շատ ճիշտ ուղու վրա եք, ետ չնայեք միշտ առաջ:

Նույնը մտապատկերի դեպքում է, օրինակ 9-ում երեխայի դիզայներական թաքնված տաղանդի ի հայտ գալու աստեղային ժամն է, երբ պետք է առաջարկի գրքի շապիկի նոր ձեւավորում: Ուզում եմ հուսալ, որ նման եզրահանգման չեք եկել բնավ մայրաքաղաքի որեւէ նարգիլեանոցում հետմիջօրեի նիրհը վայելելու ընթացքում, երբ ձեր գեղագիտական անդորրը խանգարել է անճաշակ ձեւավորված մենյուն:

Նաեւ կարեւոր նախապայման եք համարում իր կողքին ապրող գրողների ճանաչումը, վիճելի է իհարկե, բայց դուք ավելի փորձառու եք, մի բան գիտեք, որ ասում եք: Լավ էդ դեպքում մի հարց, եթե թույլ կտաք, ՊՈԴՔԱՍՏ նկարելը որն է, գրականության ուսուցիչը ասելու է երեւի. «Բացեք տնային աշխատանք պոդքաստները, տեսնեմ, ով է լավ ռեժիսուրա դրսեւորել, եթե չես արել պոդքաստը, դրա փոխարեն գլուխդ էր պետք մոռանալ»:

Բա լավ, ասենք Հայ գրականությունը Ձեզ խանագարում էր, որոշեցիք համաշխարհային գրականության ձեր ճաշակով ընտրված պատառիկները մարգարտի տեղ լցնել դասագրքերում, բա էդ դեպքում Համաշխարհային գրականության լոկոմոտիվ Ռուս գրականության գոհարներից ինչու մի երկու հատ արանքները չեք խցկել: Ասենք Տոլստոսյը ինչ պակաս գրող էր, կամ հլը հիշեք, էլ, ով կար, որ իր գործերի վրա համ մուլտիկներ կան նկարած համ կինոներ: Ես հավատում եմ Ձեր ուժերին, լայնախոհությանն ու զարգացածությանը: Լիահույս եմ, որ տեքստի տառային վրիպակները միայն կուղղվեն, իսկ նման գաղափարական բարձր բովանդակոթյունը կմնա անսասան համարյա Արարատի պես, ի դեպ դա էլ կարող են մոռանալ, ինչպես որ ըստ ձեր գրածի չեն էլ իմանա, որ Մայր Արաքս է եղել, քայլամոլոր գնացել է, էլի լիքը օգտակար բաներ է արել, թե' որպես հեղինակ, թե' որպես նարատոր: