Աֆղանստանում անչափահաս աղջիկը գնդակահարել է երկու թալիբների, որոնք սպանել են նրա ծնողներին
Աֆղանստանում անչափահաս աղջիկը գնդակահարել է «Թալիբան»-ի երկու գրոհայինների եւ վիրավորել է մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք սպանել են իր ծնողներին՝ կառավարությանն աջակցելու համար, հայտնում է AFP-ը:
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ գրոհայինները ներխուժել են Գոռի շրջանի գյուղերից մեկում ապրող Կամար Գյուլի տուն:
Զինյալները փնտրել են նրա հորը, հայտնել է տեղի ոստիկանության պետ Խաբիբուրահման Մալեքզադան: Մալեքզադայի խոսքերով՝ նրա հայրը կառավարության կողմնակիցն էր, ուստի թալիբները եկել են նրա տուն, նրան եւ կնոջը հանել են դուրս եւ սպանել նրանց: «Կամար Գյուլը տանն է եղել, նա վերցրել է АК-47 ինքնաձիգը եւ նախ գնդակահարել է երկու թալիբներին, ովքեր սպանել են իր ծնողներին, իսկ հետո վիրավորել է եւս մի քանիսին»,- ասել է նա:
Պաշտոնյաների խոսքերով՝ աղջիկը 14-16 տարեկան է: Շատ աֆղանցիներ չգիտեն իրենց ճշգրիտ տարիքը:
«Թալիբան»-ի մի քանի այլ մարտիկներ ավելի ուշ հարձակվել են նրա տան վրա, բայց գյուղացիներն ու ոստիկանները հետ են մղել գրոհը: Աֆղանստանի անվտանգության ուժերը այժմ Գյուլին եւ նրա կրտսեր եղբորը տեղափոխել են ավելի անվտանգ վայր:
Անցած մի քանի օրվա ընթացքում Գյուլի լուսանկարը՝ գլխաշորով եւ ինքնաձիգը ծնկներին, վիրուսային է դարձել: «Խոնարհվում եմ նրա առջեւ։ Կեցցես», - գրել է Նաջիբա Ռահմին Facebook- ում: «Աֆղանստանի աղջկա ուժը», - գրել է Facebook-ի մեկ այլ օգտատեր:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը