Անկարայի ցինիզմը․ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել են Սուրբ Սոֆիայի մզկիթի բացմանը
Թուրքիայի իշխանությունները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել են Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթի բացմանը: Հռոմի պապը հրավիրված հյուրերի շարքում է, որ մասնակցեն Սուրբ Սոֆիայի մզկիթի բացմանը հրավիրվածների շարքում է, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
Թուրքիան հրավիրել է բոլորին, այդ թվում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, պատմական հոգեւոր կառույցի՝ որպես մուսուլմանական աղոթատան բացման արարողությանը, ասել է Քալինը CNN News- ին:
537 թվականի բյուզանդական տաճարը 1453 թվականի մայիսի 29-ին Կոստանդնուպոլսի նվաճումից հետո վերածվեց մզկիթի, իսկ 1935-ին, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ, դարձավ թանգարան: Այս տարվա հուլիսին Թուրքիայի իշխանությունները չեղյալ հայտարարեցին այդ որոշումը, եւ այժմ հին քրիստոնեական տաճարը կրկին մզկիթ կդառնա:
Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր հիասթափությունն էր հայտնել այս որոշման կապակցությամբ: «Իմ մտքերը Ստամբուլում են: Ես մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին եւ շատ եմ տխրել»,- ասել էր նա շաբաթօրյա օրհնության ժամանակ Սուրբ Պետրոսի հրապարակում:
Մինչ այդ Ստամբուլում պատրաստվում են Սուրբ Սոֆիայի բացմանը՝ որպես մզկիթ։ Այնտեղ մուգ կանաչ գորգեր են փռել՝ Էրդողանի ընտրած գույնը:
Քրիստոնեական խորհրդանիշներն ու պատկերները, որոնք զարդարում են կառույցի պատերը, պետք է ծածկված լինեն վարագույրների համակարգով, քանի որ, ըստ իսլամական կանոնների, աղոթքի տարածքում չպետք է կենդանի էակների պատկերներ լինեն:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը